Ռադիոէլեկտրոնիկայի և մեխանիկայի ամառային ճամբար

11262436_393322247520336_7601411130108737205_o

«Նաիրի» համընկերությունը կազմակերպում է ռադիոէլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի ամառային ճամբար դպրոցականների համար։

Մասնակիցներին ներկայացվող պահանջներ՝
– Ճամբարին կարող են մասնակցել Երևանի և հարակից մարզերի 12-17 տարեկան դպրոցականները։
– Մասնակիցները պետք է բավարար գիտելիքներ ունենան ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաներից։

Ճամբարը կսկսի գործել սույն թվականի հունիսի 17-ից՝ ազատ ժամանակացույցով, օրական 2-4 ժամ տևողությամբ։

Կիրականացվեն ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի անհատական և խմբային պարապմունքներ։

Գրանցման համար զանգահարել 060 46․47․00 ներքին՝ 1036 կամ 096 53․22․25 հեռախոսահամարներով մինչև հունիսի 12-֊ը

Leave a Reply