«Հայերենի լեզվական կապերը դարերի ընթացքում» խորագրով միջազգային գիտաժողովի ծրագիր

university-embankment-in-st-petersburg
Սանկտ Պետերբուրգը տարեցտարի ուժեղացնում է իր հավակնությունները՝ դառնալու հայագիտության կարևորագույն կենտրոններից մեկը աշխարհում։ Մի քանի օրից, մայիսի 12-15-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կսկսի աշխատանքները «Armenian Language Contacts through Ages» (Հայերենի լեզվական կապերը դարերի ընթացքում) միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի կազմակերպիչն է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտը՝ տեղի հայ համայնքի աջակցությամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար Պետերբուրգ են ժամանելու անվանի հայագետների աշխարհի զանազան գիտակրթական հաստատություններից՝ Միչիգանի համալսարան, Ավտրիայի գիտությունների ակադեմիա, Կոպենհագենի համալսարան, Հարվարդի համալսարան, Ժնևի համալսարան, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Ցյուրիխի համալսարան, Մոսկվային պետական համալսարան և այլն։ Գիտաժողովին մասնակցելու են նաև գիտնականներ Հայաստանից՝ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից  և այլն։

Զեկուցումները վերաբերում են հայոց լեզվի, ազգագրության զանազան խնդիրներին։

Գիտաժողովին կհաջորդի «Workshop on the Armenian Aorist» սեմինարը։

Գիտաժողովի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև։

ArmScoop գիտակրթական ցանցը կփորձի մանրամասն լուսաբանել հայագիտական այս կարևոր իրադարձությունը։

 

ALaC2015 Programme Flyer by Varujean Geghamyan

Leave a Reply

Your email address will not be published.