Թվապատում մեդիա կոնֆերանս

11217549_478203225668874_7338804345296697229_n

Թվապատումը միջազգային մեդիա կոնֆերանս է, որը նպատակ ունի ներկայացնելու թվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները:

Կոնֆերանսի ընթացքում միջազգային և տեղացի մեդիա մասնագետները կներկայացնեն ժամանակակից մուլտիմեդիա գործիքներ եւ ժանրեր, որոնք տեղեկատվությունը դարձնում են ավելի գրավիչ և մատչելի՝ համապատասխանեցնելով այն թվային միջավայրին։

Թվապատումը հարթակ է՝ ծանոթանալու լրագրողական նոր ձևաչափերին եւ գործիքներին, մեդիա ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման միջազգային ու տեղական փորձին, տեղեկատվության տարածման նոր հարթակներին ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերին։

Հիմնական զեկույցներին զուգահեռ կանցկացվեն քննարկումներ, գործնական սեմինարներ, որտեղ կներկայացվեն եւ կփորձարկվեն նոր մուլտիմեդիա գործիքներ:

Թվապատումը բաց է լրագրողների, մեդիա կազմակերպությունների, հաղորդակցության մասնագետների, ուսանողների, մեդիայում նոր գաղափարներ առաջարկողների և որոնողների համար։

Թվապատումը կանցկացվի Երեւանում, մայիսի 28-29 -ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Մանրամասների եւ գրանցվելու համար այցելեք կոնֆերանսի կայք`http://tvapatum.mediainitiatives.am/

Leave a Reply