ԵՊՀ ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջան

սմալլ

ԵՊՀ ՈՒԳԸ-ն 2015 թ. ապրիլի 27-30-ը կազմակերպում է տարեկան գիտական նստաշրջան: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
  1. Աշխարհագրություն և երկրաբանություն
  2. Աստվածաբանություն
  3. Արևելագիտություն
  4. Դեղագիտություն և քիմիա
  5. Ժուռնալիստիկա
  6. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  7. Իրավագիտություն
  8. Կենսաբանություն
  9. Հայ բանասիրություն
  10. Մաթեմատիկա և մեխանիկա
  11. Միջազգային հարաբերություններ
  12. Պատմություն
  13. Ռադիոֆիզիկա
  14. Ռոմանագերմանական բանասիրություն
  15. Ռուս բանասիրություն
  16. Սոցիոլոգիա
  17. Տնտեսագիտություն և կառավարում
  18. Փիլիսոփայություն և հոգեբանություն
  19. Ֆիզիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թ. մարտի 15-ը լրացնել առցանց հայտաձևը:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան ամբիոնի երաշխավորագրի հետ միասին ներկայացնել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ երաշխավորագրի սքանավորված տարբերակով ուղարկել ՈՒԳԸ հրատարակումների էլեկտրոնային փոստի հասցեին (ssspub@ysu.am): Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թ. մարտի 15-ը լրացնել առցանց հայտաձևը:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապա­տաս­խան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Աղբյուրը՝ http://www.ysu.am/sss/hy/1414187019

Leave a Reply

Your email address will not be published.