Մոդել ԵԱՀԿ համաժողով Գյումրիում

140436
2009 թ. մայիսի 8-9-ին Գյումրիում կազմակերպված Մոդել ԵԱՀԿ համաժողովի մասնակիցները: (ԵԱՀԿ)

Հարգելի բարեկամներ, տեղեկացնում ենք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է Մոդել ԵԱՀԿ համաժողով Գյումրիում ս.թ. մայիսի 1-2-ին:

Ընտրված դիմորդները կստանան համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև կմասնակցեն մի շարք դասախոսությունների և նախապատրաստական գործնական դասընթացների՝ ԵԱՀԿ-ի գործունեության, բանակցություններ վարելու և հրապարակային խոսքի թեմաներով:

Հետաքրքրված երիտասարդները կարող են դիմել մասնակցության համար՝ լրացնելով և ուղարկելով կից դիմումաձևը մինչև ս.թ. փետրվարի 28-ը՝ ժամը 18.00-ն:

Միջոցառման վերաբերյալ հայտարարությունը/պաստառը կարող եք գտնել այստեղ:

Մոդել ԵԱՀԿ համաժողովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի կրկնօրինակումն է, որտեղ մասնակիցները հանդես են գալիս որպես ԵԱՀԿ մասնակից պետությունների «դեսպաններ»:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published.