ArmScoop-ի համահավաք գրադարանը

Հայկական գիտական համագործակցությունը Հայաստանում նշվող՝ Գիրք նվիրելու օրվա և Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հավաքել և մեկ հավաքածուով իր ընթերցողներին իբրև նվեր ներկայացնում է կայքում հրապարակված գրեթե բոլոր էլեկտրոնային գրքերը, հանդեսները, ինչպես նաև էլեկտրոնային գրադարանների և հավաքածուների համառոտ նկարագրությունները՝ համապատասխան հղումներով: ArmScoop-ը շնորհավորում է բոլորին և մաղթում հաճելի և օգտակար ընթերցանություն:

Էլեկտրոնային գրադարաններ, շտեմարաններ եվ հավաքածուներ

Հեղինակ Արթուր Մռեան։ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանՀայալեզու էլեկտրոնային գրադարանները համացանցում / Գրահավաք

Ներկայացված է Գրահավաք բլոգի կողմից կազմված` հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակը՝ համապատասխան հղումներով և ArmScoop-ի կողմից արված պարբերական լրացումներով: Ցուցակը ներառում է գործնականում բոլոր հայալեզու էլեկտրոնային գրադարանները:

 

nayiri_new_logoՀայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ շտեմարանը / Նաիրի

«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց գրադարանն է, որտեղ առկա են հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ: Գրադարանի բոլոր բառարանները՝ մեկ հավաքածուով:

step0001Հայկական հեքիաթները համացանցում

2015 թ. սկզբին ArmScoop-ն իր ընթերցողներին որպես նվեր ներկայացրեց հայկական (հայերեն) հեքիաթների ամբողջական էլեկտրոնային հավաքածուն։ Այստեղ կարող եք գտնել ինչպես կոթողային աշխատանքներ (օր.՝ ԳԱԱ հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթներ» 15-հատորյակը), այնպես էլ հայկական/հայերեն հեքիաթների այլ հավաքածուներ, հղումներ և աուդիո տարբերակներ:

hrat-colorՀայերեն էլեկտրոնային գրքեր – ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչություն

«Յավրուհրատ»-ն առցանց նախագիծ է, մասնագիտացած է հայերեն էլեկտրոնային գրքերի (ePUB և Kindle Mobi ֆորմատներով) հրատարակության ոլորտում։ Ներկայացվող ցանկն ընդգրկում է ավելի քան 40 հայերեն անվճար էլեկտրոնային (հիմնականում գեղարվեստական) գրքեր:

 

AzdararԹվայնացված հայկական պարբերականները համացանցում

Ներկայացված է Գրահավաք բլոգի կողմից կազմված` թվայնացված հայկական պարբերականների համահավաք ցուցակը (թարմացված) համապատասխան հղումներով և ArmScoop-ի կողմից արված հավելումներով:

 

 

libraryէլեկտրոնային գրականության ռուսալեզու «Իխտիկա գրադարան» (Ихтиотека) շտեմարան

Այստեղ հնարավոր է գտնել հումանիտար, սոցիալական և բնական ու ճշգրիտ գիտություններին վերաբերող անգլերեն և ռուսերեն բազմահազար գրականություն: Ներկայացնում ենք շտեմարանի առավել արժեքավոր բաժիններ՝ համապատասխան հղումներով:

 

rabstol_net_books_12Free books: 100 legal sites to download literature

Ներկայացված է 100 անգլալեզու կայք, որտեղից հնարավոր է առանց որևէ խնդրի ներբեռնել, գիտական, գեղարվեստական, մանկական և այլ բնույթի հազարավոր գրքեր:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

bibliotekaБесценный список ссылок электронных библиотек в Интернете

Ռուսալեզու էլեկտրոնային գրադարանների մեծածավալ շտեմարան է, որտեղ համապատասխան հղումներով հնարավոր կարդալ կամ ներբեռնել բազմաբնույթ հանրագիտարաններ, փիլիսոփայության, պատմության, հոգեբանության, իրավունքի, տնտեսագիտության և այլ գիտաճյուղերի, ինչպես նաև գեղարվեստական բազմաթիվ գրքեր:

 

Էլեկտրոնային գրքեր

1024px-SAE_setՀայկական սովետական հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակը համացանցում

Հայկական սովետական հանրագիտարանը (13 հատոր) առաջին համապարփակ և ամենամեծ հանրագիտարանն է: Վիքիդարանում առկա է թվայնացված (սկանավորված) տարբերակով, որի սրբագրման աշխատանքները շարունակվում են: Հանրագիտարանի թվային տարբերակի լիարժեք օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով՝ ArmScoop-ը կոչ է անում բոլորին միանալ հանրագիտարանի սրբագրման կարևոր աշխատանքին:

«Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշարի «Հայերը» հատորը համացանցում

Ռուսաստանյան «Ժողովուրդներ և մշակույթներ» հիմնարար ազգաբանական մատենաշարի 19-րդ` «Հայերը» («Армяне») հատորը նվիրված է աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հայերի պատմաազգագրական նկարագրինArmScoop-ը գրքի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու եզակի հնարավորություն է ներկայացնում:

BooksՀայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված Ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և Ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: ArmScoop-ն առանձնացրել է երեք արժեքավոր աշխատանքներ, որոնց էլեկտրոնային տարբերակները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ajaryan-Havellik ev ughghelik«Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը համացանցում

Աճառյանի Արմատականի՝ 1971-79 թթ. վերահրատարակությունը զերծ չէր բազմաթիվ սխալներից ու բացթողումներից: 1982 թվականին հրատարակվեց «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը: ArmScoop-ում հասանելի է արժեքավոր գրքի ներբեռնելի տարբերակը:

 

ajaryanՀրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» աշխատանքը համացանցում

Հրաչյա Աճառյանի արժեքավոր աշխատություններից մեկի՝ «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» (Վաղարշապատ, 1899) բարբառագիտական ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը սիրով ArmScoop-ին է տրամադրել լեզվաբան, PhD (Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյանը:

 

Hin hayoc teghvo anunneryՀ. Հյուբշմանի «Հին Հայոց տեղւոյ անունները» աշխատանքը համացանցում

Բոլոր ժամանակների մեծագույն հայերենագետներից մեկի` Հայնրիխ Հյուբշմանի մի կարևոր աշխատության գերմաներեն և հայերեն էլեկտրոնային տարբերակները ևս ներբեռնելու համար հասանելի են ArmScoop-ում:

 

 

Grabari homanishneri bararan«Գրաբարի հոմանիշների բառարան» աշխատանքը համացանցում

Ռ. Ղազարյանի «Գրաբարի հոմանիշների բառարանը» նվիրված է գրաբարի հոմանիշ բառերին, որոնք գործածություն են գտել հայ մատենագրության 5-11-րդ դարերի ինքնուրույն և թարգմանական երկերում։ Բառարանը հնարավոր է ներբեռնել ամբողջական փաթեթով:

 

Ketadrutyan patmutyunՀ.Մխիթարյան. «Հայերենի կետադրության համառոտ պատմություն»

Հ.Մխիթարյանի «Հայերենի կետադրության համառոտ պատմություն» աշխատանքում մանրամասն ներկայացված են նաև հայերեն ձեռագրերում կիրառված կետադրական նշանները: Գրքի առցանց տարբերակը կարող եք կարդալ ArmScoop-ում:

 

Anvan tsagumyՆ. Դիլբարյան. «Անվան ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ»

Ներկայացնում ենք բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանի «Անվան ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ» աշխատությունը: Մենագրությունը բացահայտում է անվան ծագումը, լեզվա-քերականական բնորոշումների պատմությունը` սկսած գրաբարի գրավոր լեզու դառնալու պահից մինչև արդի հայերենի զարգացման շրջանները:

 

OughagrutyunՍ. Գյուլբուդաղյան. «Հայերենի ուղղագրության պատմություն»

Ս. Գյուլբուդաղյանի  «Հայերենի ուղղագրության պատմություն» աշխատության առցանց տարբերակը հասանելի է Armscoop-ում: Հնագույն վիմագրության և ձեռագիր մատենագրության ընձեռած հնարավորությունների սահմաններում նկարագրված է մեր ուղղագրության վիճակը հին և միջին դարերում, ապա ներկայացված է տպագիր գրության ուղղագրությունը մինչև մեր օրերը:

 

Identity«Ինքնության հարցեր» տարեգիրք

Ինքնության հարցեր» տարեգիրքը (խմբագիր` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան), ընդգրկում է հայոց (և ընդհանրապես ազգային) ինքնության հիմնահարցերին նվիրված հետազոտությունների արդյունքները։ Քննարկվում են խնդրի իմաստասիրական, մշակութաբանական, պատմական տեսանկյունները՝ ելնելով արդի  համաշխարհային մտքի փորձառությունից։

Leave a Reply

Your email address will not be published.