Քաղաքական էլիտայի իշխանության իրականացման մշակույթի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

mmՀեղինակ՝  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան:

2006 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքական ընտրանին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական անցման պայմաններում» թեմայով: 2011 թ. ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ Մ. Մարգարյանը ստացել է քաղաքական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի փոխնախագահն է:

ՙ՚ՙ

Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին

Ժամանակակից քաղաքական զարգացման գործընթացների մար­տահրավերները ստիպում է ՀՀ քաղաքական ընտրանուն ժողովրդավարացնել իշխա­նու­թյան իրականաց­ման մշակույթը՝ բարձրացնելով կառավարման արդյունավետությունը: Այդ նպատակով իրականացվող շարու­նա­կական բարե­փո­խում­ների տրամաբանությունը պարտադրում է էլիտային հանդես գալ ոչ միայն քաղա­քա­կան իրողություն­ներին համա­հունչ օրենսդրա­կան փոփոխու­թյուն­ներով, այլև ձեռնմուխ լինել նրանց արդյունավետ իրակա­նաց­մանը: Ժամանակի հրամայականն է նկատի ունենալ, որ էլիտաների ըն­դունած որոշումների վրա գերակա ազդեցություն ունեն և՛ նրանց իմաս­տա­­նշա­նային  քաղաքակա­նու­թյան թույլ­ա­տրելի սահ­մանների, և՛ վարչա­­քաղաքա­կան միջավայ­րում գերիշխող՝ մի­ջանձնա­յին հարաբերու­թյունների նորմերի մասին ունեցած պատ­կե­րա­ցում­ները: Լինելով իշխա­նա­­կան հարաբերությունների իրականաց­ման­ մշա­կույ­թի բա­ղադրիչ՝ դրանք հնա­րա­վո­ր­ու­­թյուն են տալիս քաղա­քա­կան էլի­տա­յին հենց նրանց մի­ջո­ցով կառավար­ման հա­մա­­կար­գի արժեքային հիմք ստեղծել` հանդես գալով իբրև  ժո­ղո­վրդավարական կեր­պա­փո­խում­ների իրական շարժիչ ուժ: Ակնհայտ է, որ ՀՀ ժողովրդավարական բա­րե­փո­խում­­ների այս փուլում հասու­նացել է արմա­տա­կան բեկ­ման անհրա­ժեշտու­թյունը : Ուստի, անհրաժեշտ է  էլիտայի արժե­քա­­յին կող­մ­նո­րո­շիչ­­ներում գրան­ցել այնպիսի արմատական որակական փոփո­խու­թյուն­ներ, որոնք որո­շում են ապագայի ռազմա­վա­րական կառավարման   հեռան­կար­­ները ՀՀ-ում:

ՀՀ քաղաքական ընտրանու արժեքային կողմնորոշիչները ժողովրդավարական անցման պայմաններում

Քաղաքական էլիտան բնակչության փոքրաթիվ և ինտե­լե­կտ­ուալ մասն է` պայ­մա­նա­վորված իր մաս­նա­գիտական գործունեու­թյան բնույթով, նա օժտված է առան­ձնա­հատուկ անձնական արժա­նիք­ներով: Ըստ էության, քաղաքական էլիտան իր քաղա­քա­կան և քաղաքա­կրթական հատ­կա­նիշներով ամ­բարում է իշխանության իրա­կանաց­ման մշակութային արժեք­­ները, նորմերը, կարծրատիպերը, նախա­պա­շար­մուն­ք­­ները և ա­վան­­դույթ­ները:Ուստի, ՀՀ ժողովրդավարացման ներ­կա­յիս փուլի քա­ղա­քական էլի­տա­­յի իշխանության մշակույթին բնորոշ է այնպիսի բազմա­շերտ­ություն, որի արժե­քա­յին առանցքը ենթադրում է իմաստանշա­նային արժեք­նե­րի ու դիրքո­րո­շում­ների ամ­բող­ջու­թյուն: Ակնհայտ է, որ որո­շիչը քաղաքական էլիտայի  դերային պատ­­կերա­ցում­ների համակարգը ամրացնող  կա­ր­ևո­րա­գույն  սկզ­բունք­ներից է Թ. Հոբսի կողմից ձևակեր­պ­­ված  «Լևոթանային բնազդն է», որն իր ներազ­դեցու­թյան ուժով իմա­ստա­վորում է էլիտայի ոչ միայն մասնագիտական գործու­նեու­թյան, այլև` վարքագծի արժեքային կող­մնորոշիչները: Դա իշխանությունն է և նրա իրա­կա­նաց­ման մշակույթը: Ակնհայտ  է, որ իրա­վիճակից օգտվելով կարելի է հարստա­նալ, բայց պետությունը, հա­սարակու­թյունը և մարդկանց կառավարել միայն հարկադրանքի և մանիպուլյացիայի ուժով՝ գրեթե անհնար է ու վտանգավոր: Ուստի homo politicus -ի համար ձգտումն առ իշխանու­թյուն և՛ կյանքի իմաստ է, և՛ գայ­թա­կղեց­նող կիրք, որը, կեր­պա­փոխելով նրա արժե­քային կողմնո­րոշ­իչ­ները, վերջին հաշվով, դառ­նում է էլիտայի քաղա­քա­կան վարքագծի արտա­հայտիչ:

Ըստ մշակութաբան Կ.Գիրցի՝ ճիշտ է անցումային հասարա­կու­թյուններում տեղի է ունե­նում աշխարհի գեղարվեստական պատկերի և քաղաքական հերմենևտիկայի փլու­զում, սակայն զուտ տեսականորեն, մշակութային կողմնորոշիչների կենտրոնա­ցումը դեպի իշխանության արժեքները կարող է նաև չհանգեցնել քաղաքական ընտրանու կառավարչական գործունեության շեղման, քանի որ «իշխել նշանակում է` չոգևորվելով միանալ և բաժանվել, փոխել կարգավիճակը և ձևը, կարողանալ մեռնելով վերածնվել» [1, с.120. ]: Իսկապես, անցումային հասարա­կու­թյուն­ների իշխանական հա­րաբե­րություն­ներում ամենուրեք հանդիպում ենք  իրավիճակ, երբ իշխանության ձգտող կառավա­րող շերտերը իրենց մասնագիտական և հոգեբանական ուղղվածու­թյամբ մշա­կում են գոր­ծունեության այնպիսի ծրագրեր, որոնք եթե չեն քայ­քա­յում, ապա էա­կանորեն սահմա­նափակում են համա­հա­սա­րա­կա­կան պահանջմունքներն ու տրա­մա­դրու­թյունները: Ավելին, անցումային հասարա­կությունների մշակութային տրոհ­վա­ծու­թյան պատ­ճառով կառա­վա­րողների իրականացրած իշխանության արժեքա­բա­նու­թյունը ուսումնասիրելիս կարող ենք ընդգծել, որ տեղի ունեցած սոցիալական բևեռվածությունը ուղեկցվում է սոցիալական օտարվածությամբ և վերևների խմբային շահերի համախմբմամբ: Այդ առումով ուշագրավ է Ռ.Բուդոնի արդարացի դիտարկումն այն մասին, որ եթե «էլիտան ռե­սուրս­ների ավելցուկի է տիրապետում», ապա նա «հակված է վատնել դա սպառման, այլ ոչ թե ներդրման նպատակով» [ 2,с.99 ] բնականաբար` սե­փա­­կան շահերից ելնելով: Ընդ որում, այս հիմքի վրա ձևավոր­ված քա­ղա­քական ընտրա­նու եսապաշտությունը այսօր անցումային հասա­րա­­կու­թյունների խառնածին ռեժիմի  կենսունակությամբ պայմանավոր­ված լրացուցիչ ներուժ է ստանում՝ հիմնվելով մարգի­նալ իրավիճակների և սոցիալապես օտարված խմ­բերի վրա [3]:  Այս հանգամանքներում «հանուն իշխանության» հա­­մար մղվող քաղաքա­կան ուժերի հեղափոխական-պո­պու­լիստա­կան պայ­­քարը և հա­սա­րակական կարծիքի ակնհայտ մանիպուլացումը ար­ժե­զրկում են պետական կար­­գա­վորման գաղափարական բովան­դա­կու­թյունը՝ խրախուսե­լով ապա­կա­ռուցողական սոցիալական գործ­ըն­թաց­ները և նվազեցնելով հասարակու­թյան հետ համաձայնեցված իշխա­ն­ության կառուցակարգերի կիրառման հնարավորու­թյուն­ները:

Սակայն ընտրանու և զանգվածների շահերի աններդաշնա­կու­թյունը ոչ միայն վերևների՝ դեպի իշխանություն ունեցած հատուկ կող­մնորոշման, այլև` զանգված­ների քա­ղա­քական ինքնության բացա­կա­յութան արդյունք է: Վերջապես, ինչպես ցույց է տալիս քաղաքական արդիականացման «կախյալ/վազող» երկրների փորձը, այդ կողմնո­րո­շումը ժողո­վրդավարական անցման պայմաններում կարող է էակա­նո­րեն կերպա­փո­խվել, օրինակ, տարաբնույթ ճգնա­ժամերի կամ էլ էլիտայի  հավաքագրման կառու­ցա­­կարգերի նկատմամբ վերահսկողության փոփոխման պայման­նե­րում: Այդպիսի քաղաքակրթական կողմնորոշման հետևանք է քա­ղաքական էլիտայի վերին շերտերում ձևավորված վերաբեր­մունքը քաղաքա­կանու­­թյան, բա­րո­յա­կա­նու­թյան և իրա­վունքի նկատմամբ՝ որպես սոցիալական հիմնական կար­գա­վոր­իչների սեփական նվա­ճած դիրքերը պահելու մաս­նակի ևանբավարար միջոցների: Այլ կերպ ասած, իրավունքը քա­ղա­քա­կան էլիտայի գիտա­կ­ցու­­թյան մեջ ոչ միայն զրկվում է իր արժե­քա­յին նշանակությունից, այլ` դիտար­կ­վելով նրանց իշխա­նա­կան դիրքն ամ­րա­պնդող կա­ռուցակարգերի հետ կապից դուրս, ընդ­հա­ն­րապես կոր­ցնում է իր սոցիա­լա­կան գերա­կա­յու­թյունը` և՛ պետական կա­ռա­վար­ման բնագավառում, և՛ մաս­նավոր կյան­քում: Ավելին, չտարանջատ­վա­ծ­ու­­թյան պատճառով իրավական արժեքները հավա­սա­րեց­­­վում են իշխա­նական հարաբերությունների հզոր կարգավորչի՝ քաղաքականու­թյան­ հետ: Գործնական տեսան­կյունից դա միանգամայն բացատրելի է. զար­գացած ժողո­վր­դա­վա­րական երկրներում, որտեղ գերակշռում են իշխ­ման պայմանա­գրային (կոն­վեն­ցիոնալ) ձևերը, որոնց դեպքում կար­գավորման քաղաքա­կան միջոցներն օրինա­կա­նացված են և, հետևա­բար նման տեսակի կառու­ցա­կարգերի արտացոլման ձևերը, ըստ էության, միաձուլվում են: Այլ խոսքով, քանի որ իշխանության դաշտում արդարացված է միայն օրինական, օրենքով պայմա­նավորված գործու­նեու­թյունը, ուստի և քաղաքա­կանու­թյունն ընկալվում է որպես պետու­թյան կողմից սոցիա­լա­կան հարաբերությունների իրավա­կան կարգա­վոր­ման այլընտրանք: Մինչդեռ անցումային պայմաններում գործող հայաստանյան քաղաքա­կան ընտրանու ուսումնա­սիր­­ման առումով ան­հրա­ժեշտ է ընդգծել իրավունքի՝ որպես իշխանական հա­րա­բերու­թյուն­ների կարգավորման հա­րաբերական ինքնուրունությունը «չնկա­տող» նրա ար­ժեքա­մշակութային տեսլականի ձևախեղման մասին: Վերջինս օժտված է սեփական նոր­մատիվային համա­կար­գով, հիմնա­խնդիրների ու բախումնահարույց գործոնների գնա­հատման չա­փա­նիշ­ներով, ինչպես նաև պետական ոլորտում նպատակների սահ­ման­ման և դրանց հասնելու միջոցների սեփական մոտեցումներով:

Քաղաքականությունը և իրավունքը իբրև իշխանական հարաբերությունների կարգավորիչներ

Քաղաքականու­թյունը ծագումնաբանորեն կողմնորոշված է խմբային շահերի ներկայացման առաջնայնությունների, որոնց իշխա­նու­թյունը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, նույնիսկ համապետական մակարդակում՝ փորձելով միացնել դրանք հասա­րա­կության պա­հան­ջ­մունք­ներին: Այս հատկանիշի անտեսումը քաղա­քա­կա­նու­թյանը զրկում է սոցիալական (ազգային, տարածքային, կոլեկտիվ) խմբերի շահերն հաշ­վա­ռելու և հա­մա­­­ձայնեցնելու իր ունակությունից: Այդ պատճառով պետությունը՝ որպես քաղաքական համակարգի գերակա ինստիտուտ, այլ ոչ թե մակրոտնտեսական կար­գավորման կամ վարչարարության գործիք, առաջին հերթին շահագրգռված է հասարակությունում իշխա­նական հարա­բե­րու­­թյունները վերահսկող, գործող վարչա­կարգի դիրքերի ամրա­պնդման մեջ: Տնտեսական, սոցիալական, բնա­պա­հ­պա­նական և այլ հիմնա­խնդիր­ների լուծման նշանակությունը անհրաժեշտ է դիտարկել այդ առաջնայնու­թյան վրա ազդեցության տե­սան­կյունից: Տվյալ խնդրի լուծման նպատակով պետությունը (հետևաբար, նաև կա­ռա­վարող ընտրանին) հասարակական բախումների գնահատման ու ախտորոշման հատուկ՝ հաճախ ոչ իրատես, չափանիշներ է օգտա­գործում: Դրա արդյունքում՝ հանուն գերիշխող խմբի իշխանության պահ­պան­ման գործ­ըն­թացը, բնականոն կերպով դուրս գալով երկրի օրենք­ների և նույնիսկ Սահա­մա­նա­դրության շրջանակներից, մանի­պուլյացնում և մարգի­նա­լացնում է հասարա­կա­կան գի­տակ­­ցությունը:

Այս առումով կարևոր է փաստել, որ քաղաքականությունը որպես իշխանության արդիականացման միջոց, իր բնույթով հաշվարկված է իր դերակա­տարների կամ ինստի­տուտների կողմից իրենց օրենսդրական իրավասու­թյունների որո­շա­կի գերա­զանց­ման: Օրինակ, քաղաքական լիդերները՝ միայն հասարակական կարծիքի աջակ­ցու­թյան և սեփական հեղինակության, այլ ոչ թե ծառայողական իրա­վա­սու­թյունների կիրառման հաշվին կարող են արդյունավետ կեր­պով որևէ քաղաքա­կա­ն­ու­թյուն իրականացնել՝ չմտա­հոգվելով օրեն­ս­դրա­կան սահմա­նափա­կում­ների մասին: Քաղաքա­կանության այդ հատ­կանիշը պայմա­նավորվում ու ամրապնդ­վում է հասարակության  առան­ձին խմբերի առջև էլիտայի որոշակի բարոյական պատաս­խա­նատ­վությամբ, որը հաճախ, գե­րազանցելով նրանց ծառա­յո­ղականգործառնական պատասխանա­տ­վու­թյան հնարա­վոր­ու­­թյուն­ները, իշ­խանու­թյան համար ավելի իրա­տես հենք է ստեղծում: Այդ պատ­ճա­ռով էլ քաղաքա­կանությանը բնորոշ է կառավարող խմբավորումների կող­մից որոշում­ները համա­ձայ­նեց­նելու և ընդունելու տարատեսակ կիսաս­տ­վերային ու ստվերային եղա­նակներ, որոնք հիմնվում են որոշակի միավորումների ոչ պաշտոնական աջակցու­թյան վրա և արդյունավետ կերպով նպաստում են ծրագրավորված նպատակների իրականաց­մանը:

Քաղաքականությունը իբրև հասարակական հարաբերությունների կարգավորման եղանակ մշտապես նպատակաուղղված է ռեսուրսների վերաբաշխմանը մասնակցող և պետական իշխանության նախապատվու­թյունների կիրառումը ուղղորդելու ուժի իրական կենտրոնների կենսունակ փոխգործակցությանը: Ակնհայտ է, որ քաղաքականության և իրավունքի հարաբերակցությունը հասկանալու համար որոշիչ է հետևյալ գաղափարը. ընտրանին իշխա­նու­թյան վերաբաշխման տեսանկյունից քաղաքական մեթոդներով կարող է (նաև պետք է) իրատես վերահսկի ոչ թե ողջ սոցիալական տարածու­թյունը, այլ իշխանության իրականացմանը մասնակից ուժերի հարաբե­րակ­­ցության փոփոխման վրա ազդող առավել վիճահարույց խնդիր­ները և բախումները: Այսպիսով, նշենք, որ քաղաքականու­թյան մեջ տարբեր գաղափարախոսական դիրքորոշումների գնահատման չափանիշ­ների հիմքում զուգամիտված գոյակցում են իշխանության նկատմամբ որոշակի խմբերի հավակնություններն արդարացնող հա­սա­րակական հիմ­նախնդիրները: Այդ պատճառով քաղաքական տարա­ծ­ությունում առկա է իշխանական փոխգործակցության բազում տրա­մա­բա­նություններ, որոնք իշխանության համար մղվող պայքարի կենտրո­նական դաշտի հետ համատեղ ենթադրում են քաղաքական գործ­ընթացի ծայրամասը ձևավորող (քաղաքական խաղի դերակա­տար­ների անհավասարության պատճառով) մասնակի շահերի արտա­հայտման նպատակային, բարոյական և նորմատիվ համա­կար­գերի բախում: Միևնուն ժամանակ, մրցակցության պատճառով տարաբնույթ դերա­կատար­ների միջև պետական իշխանության կար­գա­­վորման քաղաքական միջոցների կիրա­ռումն դառնում է անհավասարաչափ: Իր հերթին, իրավական կարգավորման համա­կարգը նույնպես օժտված է առանձնահատուկ կառուցվածքային և ընթացակարգային հատկանիշ­ներով: Ի տարբերություն քաղաքակա­նու­թյան, այն ի սկզբանե ուղղված է ողջ սոցիալական համակարգի կարգավորմանը՝ առանց որևիցե խմ­բային նախապատվու­թյունների առան­ձ­նաց­ման: Իրավունքի բա­րո­յա­կան սկզբունքն է՝ բոլորի՝ և՛ խմբերի, և՛ քաղաքա­ցիների հավասարու­թյունը օրենքի առաջ: Իրա­վունքի հա­մար (գոնե նորմատի­վորեն) ո՛չ խմբային համախմբվածու­թյունը, ո՛չ կորպորատիվ կապերը, ո՛չ կարգա­վիճակային շահերը, ո՛չ հեղինակությունները, ո՛չ տեղային արժեքները, ո՛չ էլ այս կամ այն սուբյեկտի իրական ազդեցությունն իշխանության վրա ոչ մի նշանակություն չունեն: Իրավական կար­գավորմանը սկզբունքո­րեն հակացուցված է պետական իշխանության գործընթացի կար­գա­վորման որևէ ստվերային ձևը: Այնպես որ կիրառվող կարգա­վոր­ման միջոցների հրապարակայնությունը, բացությունը, թափան­ցիկու­թյունը (ընդ որում, ընթացակարգային և տեխնոլոգիական առու­մով ամրագրված) իշխանության իրա­վական դաշտի իրատե­սա­կան մատչելիություն են ապահովում: Սակայն ընտրանիները (և՛ վարչա­քա­ղա­քական, և՛ տնտեսաքաղաքական) քաջ գիտա­կ­ցում են, որ իրա­վա­կան եղանակները ոչ միշտ են ամրապնդում իշխանության պահ­պան­ման ու ամրապնդման իրենց հնարավորություն­ները, ավելին, հասա­րա­կական հարա­բերու­թյունների այդ կարգավորիչն առավել բար­ձրաց­նում է ընտրանու պատաս­խանատվությունը:

ՀՀ-ում իշխանության իրավական համակարգը գլխավոր հա­մա­կար­գագոյացնող սկզբունքը «օրենքշեղում օրենքից» դիրքա­վո­ր­ումն է, այլ ոչ թե «ֆորմալ ազդեցությունիրական ազդեցություն»  քաղա­քա­կա­նու­թյունում: Այդ պատճառով պետությունը՝ իբրև կարգավորման ու վերա­հս­կման իրավական ինստիտուտ, հակված է կիրառել համ­ընդ­հանուր, նորմերի և չափանիշ­ների համար նախատեսված՝ հասա­րա­կական հա­կա­սու­­թյունների գնա­հա­տա­կան­ները: Համա­պա­տաս­խա­նա­բար, այս հարաբերու­թյուն­ներում պատաս­խա­նատվու­թյան միաս­նա­կան տեսակ է ձևավորվում ինչպես էլիտար, այնպես էլ ոչ էլիտար շր­ջա­նակների համար: Ընդ որում այդ կարգը պահպանվում է հատուկ մար­մինների օգնությամբ (օրինակ, սահմանադրական դատարանի), որոնց պարտա­կանու­թյունն է վերացնել բախումնային իրավիճակի մեկ­նա­բան­ման բոլոր երկի­մաս­տու­թյունները, այլաբանությունները, են­թա­տեքստերը՝ դրանով իսկ ապահովելով իրավա­կան նորմերի և պատ­ժամիջոցների լիարժեք ու միանշանակ կիրառումը: Հետևաբար՝ իրա­վական գործընթացը հիմնականում ընթա­ցա­կարգային-լեգիտիմ է: Այսպիսով, քա­ղա­քա­­կանու­թյունը և իրավունքը առաջնորդվելով պետա­կան իշխանության իրա­կանացման տարբեր սկզբունքներով ու տեխնո­լո­գիաներով` տարբեր ձևերով են կազմա­կերպում և կարգավորում սոց­ի­ա­լական կարգը: Քաղաքականությունը փնտրում ու ամրապն­դում է հասարակական զարգացման առաջնահերթությունները, իսկ իրա­վունքը սահմանադրում է՝ դրանց հաղորդելով համընդհանուր և իրա­վական տեսք: Այդ պատճառով իրավունքը արտահայտում է իշխանա­կան հարաբերությունների լեգիտի­մաց­ման սահմանային շեմը: Հետ­ևա­բար, քաղաքականությունն ու իրավունքը հաճախ հակասու­թյան մեջ են մտնում ինչպես իշխանության կարգավորման և կիրառ­ման բնույթի, այնպես էլ զուտ բովանդակային առումով: Հասարա­կա­կան կար­գավորման միջոցների համաձայնեցումը տեղի է ունենում որևէ խմբի իշխանության ամրացման (այսինքն՝ ազդեցությամբ հիմ­նա­վոր­ված հասարակական առաջնա­հեր­թություն­­ների որոշման), ինչպես նաև նոր սոցիալ-քաղաքական կարգի օրենսդրական ամրապն­դ­­ման արդյուն­քում: Քաղաքականության և իրավունքի կարգավորիչ հնարավորու­թյունների այդպիսի զուգամիտումը հնարա­վո­րու­թյուն է տալիս իշխանությանն ազատվել ներքին հակասություններից՝ էլ ավելի կողմնո­րոշվելով դեպի ողջ հասարակությանն ուղղված հարկադիր կարգավորումը: Այս ամենը զերծ է պահում հասարակական համակարգը ոչ միայն քաղաքական խաղի դաժան ծայրա­հեղու­թյուններից, այլև` կառավարման կարգի հիմունքների հախուռն վերանայումից:

Քաղաքականության և իրավունքի՝ որպես իշխանական հարաբերությունների յու­րահատուկ կարգավորիչների, որակական տարբերակման ժամանակ կարելի է նկատել, որ այդ մոտեցման մշտական անտեսումը մատնանշում է էլիտայի մշակու­թային սկզբունքների կառուցվածքային պարզեցմանը: Միայն դա արդեն իրավականի  էական սահմանափակում, ինչը ծանր հե­տևանքներ է թողնում ժողովրդավարական վարչակար­գերի արդյունավետության ապահովման վրա: Դրա մասին է վկայում իրավական վիճակը պետական կառավարման ոլորտում, որտեղ օրենքը վե­րածվել է քաղաքականության պատանդի: Փաստորեն, գործնական անար­դյու­նավետության պատճառով, օրենսդրական կարգավոր­ման կառուցակարգը այդպես էլ չկարողացավ ապահովել ո՛չ ընտրանիների միջև համա­ձայնության (պակտի) կնքումը, ո՛չ էլ քաղաքական շուկայի բնականոն արդիականացում՝ կառավարող էլիտայի և կոնտր­էլիտայի երկխոսության միջոցով : Ըստ որում, հասարակությունում շարունա­կեց մնալ օրենքի համար անձեռնմխելի մարդկանց մի խավ, ինչը կտրուկ նվազեցնում է հասարակության լայն շրջանում ժողովրդավարական վարչակարգի հեղինակությունը: Հասարակության առջև պետության պատասխանատվու­թյան զգալի հատվածներ այդ­պես էլ իրավական ձևակերպում չեն ստացել: Մասնա­վորապես, օրենսդրորեն հս­տա­­կեց­ված չեն գործադիր իշխանության ինստի­տուտների ռազմավարական գործա­ռույթ­ներն ու լիազորությունները, ինչն ուժգնացնում է վար­չա­քա­ղաքական ոլորտում նա­խա­րա­րությունների և գերատեսչությունների բյուրակրատացումը: Կանոնակարգ­ված չեն որոշումների ընդունման բնագավառում ճնշման և շահային խմբերի գործու­նեության իրա­­վական սահմանները: Դա էլ չի նպաստում ՀՀ-ում պոլիարխիկ էլիտայի՝ հատկա­պես ռազմավարական էլիտայի արդյունավետ գործառնմանը:

Այսպիսով, ՀՀ-ում իշխանական հարաբերությունները գտնվում են ֆոր­մալ իրա­վա­կիրառման մակարդակում, որտեղ գերա­կա­յում են պետության ինստ­ի­տուտ­ների գործո­ղու­թյան հանրային, իրա­վական ոլորտի հիմքերը քայքայող քաղա­քական հակա­մարտու­թյան և մասնավոր իրավունքի սկզբունքները: Իսկ էլիտայի  իրա­կա­նաց­րած իշ­խա­նության որակը վկայում է նրա գիտակցության կառուց­ված­քում իրա­վական ար­ժեք­ների երկրորդական նշանակու­թյան մասին: Միաժամանակ, հայ քաղա­քա­կան էլի­տան (ինչպես նաև էլի­տա­ները), դրսևորելով նվազ պատասխանատվություն, սե­փա­­կան նյութական և հոգևոր ինքնա­բավության արդարա­ց­մանը համահունչ ձեռք են բե­րել հա­սա­րա­կու­թյունում գերա­կայող բարո­յական նորմերից էլիտայի էթիկայի լիա­կատար ինքնավարու­թյուն:

Ժողովրդավարական անցման գործընթացում ՀՀ կառավարող էլիտան չի կա­րո­ղա­նում հաղթահարել մեկուսախմբա­յին գիտակցության կողմնորոշումները, որոնք իշ­խա­նա­կան ոլորտում նրանց մասնագի­տական գործունեությունը հանգեցնում են առա­­­վե­լապես քաղաքական եղանակներով զուտ մասնավոր շահերի իրականացմանը: Այնպես որ, քա­ղա­քական և իրավական կարգա­վորման չափանիշների չբաժանվածու­թյունը (որի հիմքում է իրավունքի՝ որպես իշխանության յուրահատուկ կարգավորիչի սկզբունքային թերա­գնա­հատումը) գործառնական առումով քաղաքական էլիտայի՝ իբրև պետության, հասա­րա­կու­թյան և իր ներկայացրած սոցիալական խմբի շահերի ար­տահայտչի ցածր քաղա­քա­կր­թ­վա­ծու­թյան արդյունք է: Միաժամանակ, իրավունքի գերակայության ան­տե­սումը քաղաքական էիտայի ոչ պրոֆեսիոնալիզմի վկայություն է, քանի որ բացա­հայտում է նրա՝ սեփական նեղխմբային շահերը հանրային շահերին ենթարկելու ան­ըն­դու­նա­կու­թյունը:

Այս ամենի արդյունքում ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացում քաղա­քա­­կան էլիտան շահագրգռված չէ իշխանական հարաբերություն­ների մշա­կույ­թի ժո­ղո­վր­դավարացմանը՝ սահմանադրականության միջոցով: Այդ իսկ պատճառով ՀՀ-ի ժո­ղովրդավարական անցման գործընթացում միջանձնային տիրույթներում գերակշ­ռում է ավանդական  դիրքորո­շ­ում­ները, իսկ զանգվածներին բնորոշ չէ սահմանադրա­կա­նու­թյան նկատմամբ շահագր­գռվածու­թյուն ցուցաբերելը: Փաստն այն է, որ ՀՀ-ում սահմանադրա­կանության չափանիշներին (որոնցից են օրենքի բացառիկությունը և ինստիտուցիոնալ ու ֆորմալ-իրավական հարաբերություն­ների նախապատվությունը) գործնականում հակազ­դում են իշխանության հա­մա­կար­գում բազմաչափ մարդու դերային գերակայությունը, հաճախորդահովանա­վորչական (կլիեն­տելա­կան-պատրոնա­ժային) կապերի գերիշխումը և օրենքի շրջանցման ուղիներ գտնելու մշտական փորձերը: Մարդու իրավունքների անվերապահ պաշտպանության և իշ­խանության կազմակերպման իրատեսական բնույթին կողմ­նորոշվելու փոխարեն, ՀՀ-ում ամե­նու­րեք առաջացած մեկուսախմբերը և կառավար­ման մարմիններն (դա վերա­բե­րում է նաև ներկայա­ցուցչական ինստիտուտներին) ակն­հայտ ինտուիտիվ և նախա­դե­պա­յին հակվածություն են ցուցաբերում որոշումների կայաց­ման գործ­ըն­թացում: Միևնույն ժամանակ, իր լիազորու­թյուններն իրականացնելիս էլիտայի պատասխա­նա­տ­վության, իրավասու­թյան և ինք­նասահմա­նա­փակման փոխարեն իշխա­նա­կան հարաբերություն­ները հագեց­ված են անպատասխանատվությամբ, օրենք­ների կա­տա­րու­մից խուսափելու համար տարբեր հնարքների օգտագործմամբ, վարչա­քա­ղա­­քական կառավարման եղանակների մանիպուլյացմամբ:

Էլիտայի գործունեության նման տիպականությունը՝ պետական իշխանության տարբեր մակարդակներում տարածվածության և մշտական վերար­տա­դրման պատ­ճառով նույնիսկ լրացուցիչ ապացույցներ չի պահանջում: Ակնհայտ է, որ կառավարման նկատմամբ նման մոտեցման դեպքում ներկայումս ավելի հաճախ է հռչակվում ձգտումը դեպի իրավական միջոցները, թեև դա, լավագույն դեպքում, իշխանա­կան հարաբերու­թյուն­ների կարգավորման տվյալ եղանակի նկատմամբ ցուցադրական, ներքուստ չկարևոր­­ված շահագրգռվածության արտա­հայ­տում է, այսինքն՝ զուտ քարոզչական միջոց (օրինակ, որո­շակի անձանց՝ իրենց համար հարգար­ժան քաղաքական գործիչ­ների կերպար ստեղծելու ցանկության ցուցադրման համար): Այս ամենի հաշվառմամբ կարող ենք նշել, որ անցու­մային հասարակություններում գործ ունենք իրավունքի՝ որպես իշխա­­նու­­թյան դաշտի կարգա­վորչի նկատմամբ ոչ թե արժեքային, այլ` ֆորմալտեսա­կան շահագրգռվա­ծու­թյան հետ: Իսկ դա նշանակում է, որ դեպի սահմանադրա­կանու­թյունը ՀՀ քաղաքական էլիտայի ներ­կա­յիս ձգտումը որպես սոցիոմշակութային երևույթ դիմա­կա­վորումն է,այսինքն՝ գաղափարների համակարգին բնորոշ խաղային բնույթի հիմքում ընկած է փորձի և սխալի, և ոչ թե գիտավերլուծական հարա­ցույցը: Դրա պատճառով և՛իշխանական, և՛ ընդդիմա­դիր  էլիտաներին հաջողվում է մանիպուլյացնել հանրային գիտակցությունը՝ հմտորեն քողար­կելով «հաղթողը ստանում է ամեն ինչ»  սցենարին իրենց հակվածությունը:

Ժողովրդավարական անցման գործընթացում իրավունքի նկատ­մամբ քաղա­քական ընտրանին իր ունեցած թերահավատ վերա­բեր­մուն­քով միայնակ չէ, քանի որ վերևների ու ներքևների միջև ապշե­ցուցիչ հոգևոր համախմբվածություն է դիտվում: Ինչպես հայտնի է, պատմականորեն հայ իրականությունում լուրջ նշանակություն չի տրվել իրավունքի կոդի­ֆի­կացված նորմերին: Այնպես որ հիմնարար արժե­քա­­իրա­վական կողմնորոշիչների անլի­ար­ժեքությունը ոչ միայն այսօրվա կառավարող ընտրա­նու (հատկապես բյուրոկրա­տիայի) իրավի­ճակային գործառնության, այլև խորը ավան­դույթների արդյունք է: Վերջին­նե­րիս ազդեցությունը էլ ավելի զգալի է դառնում այն առումով, որ իրավունքի արժեքի հանրային ընկալման թույլ մակարդակը պայմանավորված է ժողովրդավարական անցման գործ­ըն­թա­ցում գտն­վող ՀՀ իշխա­նական հարաբերությունների կառուցվածքում պատասխանատ­վու­թյան երկա­կի չափանիշների (վարչական, կուսակցական և հանրային, ընկերական, եկեղե­ցա­կան) մշտական ամրապնդմամբ: Դա էլ կառավարիչ­ներին ընտե­լա­ցրել են խուսա­փել որևէ իրական պատասխա­նատվու­թյունից ինչպես ողջ հասարա­կ­ու­թյան, այնպես էլ իրենց ղեկավարու­թ­յան նկատմամբ: Նման դիրքորոշմանը նպաստում է նաև ՀՀ իրա­կա­նո­ւ­թ­յունում առկա քաղա­քական գործիչներին բնորոշ կառավարման «բյուզանդա­կան ոճը», որն առա­վելագույնս օգտագոր­ծում է որոշումների ընդունման, կադրերի ընտրման, ռեսուրսների բաշխման ստվերային և կիսաստվերա­յին եղա­նակները:

Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ոչ միայն կառավարող ընտրանու, այլև գրեթե բոլոր քաղաքական դերակատար­ների պատասխանատվության (որը ենթա­դրում է ինչպես պարտավորությունների կա­տարում, այնպես էլ պայմանագիրը խա­խ­տե­լու և ոչ իրավական արարքների համար պատասխանատվություն) մշտական պակասը հայ քա­ղա­քական դաշտի դարեր ի վեր ձևավորված բնրորոշ գծերից է: Մինչդեռ, ինչպես վկայում է Պ. Սարոկինը, իշխանական հարաբերություններում պայմանագրային իրա­վունքի ձևա­վոր­ման գործընթացից է կախված քաղաքակրթական առանձնահատ­կ­ու­թյուն­­ները: Իր մեջ նե­րա­ռելով պատժի և խրախուսանքի կառուցակարգերը, պայմա­նա­գրային իրա­վունքը հնա­րա­վորություն է տալիս որոշել, թե «ով է արդար, ով մեղավոր»: Ավանդական հա­սա­րա­կություններում պայմանագրային հարաբերությունները մշտա­պես հակա­դր­վում են «օրգա­նական» սոցիալական կապերին, «որոնցում չպետք է լինի ձևական, իրա­վա­բանական ոչինչ, և որոնց համար ոչ մի իրավական երաշխիքներ պետք չեն» [4,]:

Նկատի պետք է ունենալ, որ համակրանքի, ընկերության, բայց ոչ բանա­կա­նու­թյան վրա հիմնված իրավական նորմերի նկատմամբ կամայականությունը ժողովրդա­վա­րական անցման գործընթացում գտնվող ՀՀ-ում գրեթե ինստիտուցիո­նա­լացրել է հովա­նա­վոր­չա­կան իշխանությունը, որը «….հովանավորում է հպատակներին՝ նրանց հավատարմության և հնազանդության փոխարեն՝ հավատար­մության անձնա­կան կապերով միավորելով մարդկանց: Այս իշխանությունը պատերնա­լիստական գերիշխ­ման ու հնազանդեցման տարատեսակ է, քանի որ ֆորմալ սահմանա­փակված չէր հպատակների որևէ իրավունքներով և նրանց առջև պարտավորութ­յուն­ներով» [ 5 ]: Այդ իսկ պատճառով ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացի մեկնարկից մինչև օրս քաղաքական ընտրանին օրենքներ է հաստատում առանց քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու՝ նրանց հնարավորություն տալով կամ ապրել, «անմնացորդ սիրելով հարազատ կառավարու­թյանը», կամ էլ ամեն կերպ հարմարվել վերևից փաթաթած՝ հասարակության և պետու­թյան գոյակցման կանոններին: Եվ ստացվում է, որ մի կողմից, քաղաքացիները խուսա­փում են պե­տու­թյունից՝ չապավինելով նրա ինստի­տուտ­ների պաշտպանու­թյանը, իսկ մյուս կողմից, առանց երկմտանքի թալանում և խաբում են իրենց «հովանավորին»:

Ընտրանու հավաքագրման առանձնահատկությունները

Ժողովրդավարական անցման պայմաններում պատերնալիզմը՝ որպես ընտրանու գործունեության առաջատար սոցիոմշակութային հետագիծ, լրացվում է մի շարք նոր դրույթներով, որոնք, իրենց հերթին, պայմանավորված են կառավարող դասի քաղաքական և տնտեսական հատվածների մերձեցման միտումներով, ինչպես նաև ըն­տրանու հավաքագրման որոշ կառուցակարգերի ազդեցությամբ: Այս տեսանկյունից կառավարող և ընդդիմադիր ընտրանիների միջև առկա քաղաքական հակասու­թյուններն ոչ այլ ինչ են, քան հասարակության բարձրագույն խավերի նորացմանն ուղղված ներխմբային գործ­ընթացներ: Սակայն ժողովրդավարական անցման պայմաններում վերնախավում տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխությունները իրենց հագեցվածությամբ, այնուհանդերձ սահմանադրականության գաղափարների արժեքային ընկալման առումով իրատես չեն:

Ժողովրդավարական անցման պայմաններում ընտրանու խա­վե­րի կազմա­վորման կառուցակարգերը արդեն ձևավորել են իշխանու­թյան և բիզնեսի ներքին համախմբման կերպը՝ խմբիշխա­նու­թյունը (օլիգարխիա), ինչը վկայում է այնպիսի խմբերի առաջացման մասին, որոնց հետ պետության հարաբերությունները չեն սահ­մա­նա­փակվում միայն հովանավորչության շրջանակներում: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը վերաճվել է ընտրանու խմբավորումների համա­կե­ցության նոր ձևի, որը բացահայտում է ցուցադրական ներքին փոփո­խությունները՝ ի հաշիվ կառա­վարող դասի շրջանակներում ըն­տրա­նու շրջապտույտի հոսքի մեջ ստվերային գործիչ­ների զանգվա­ծա­յին ներգրավման: Փաստորեն, ժողովրդավարական անց­ման գործ­ըն­թացում սեփականության վերափոխման արդյուն­քում իշխանու­թյունն իր կա­ռու­ցա­կար­գեր ներգրավեց (կիսա)քրեական գործարար ընտրանու ներկայացուցիչ­ներին՝ ուղղա­կիորեն ընդգրկելով նրանց պետական և քաղաքական կառավարման կառուց­վածքներում: Մյուս կողմից, ընտրանու խավի ներսում ստվերային բիզնեսի ներկայա­ցուցիչ­ների ազդեցությունը նպաստեց դրանում զուտ քրեական ծագման բազում հասկացությունների տարածմանը, որոնք, աստիճանաբար արմատավորվելով, դարձել են կառավարող դասի իշխանական հարա­բերությունների մշակույթի անքակտելի մաս:

Այս միտումն արտահայտվում է ընտրանու միջավայրում պայմանականորեն բիզնեսոճ կոչվող մասնագիտական գործունեու­թյան մեթոդների ամբողջությունն արդարացնող և թույլատրելի համարող բարոյական նորմերի արմատավորմամբ, այսինքն՝ պետական ձեռնարկչատիրության այն տարատեսակով, որից ստացված եկամուտներն ուղղվում են ոչ թե գանձարան, այլ իշխանությանը սպասարկող անձանց: Դա նյութական ապահովվածության մասին ՀՀ իշխանական հարաբերություններում կառավարող դասի իմաստանշանային կերպարի նկատմամբ ունեցած կողմնորոշ­վածու­թյան միակ վկայու­թյունն է: Կառավարող շրջանակները նշված կողմնորոշվածու­թյամբ կառուցակարգելով սեփական «ես»-ը իշխանական հարաբերություններում, ըստ էության, մշակութա­բա­րո­յա­կան կերպով սատարում են պետական կառավարման ողջ համակարգի քրեականացմանը:

Այսպիսով, ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացում քաղաքական ընտրանու շրջանակներում հնարավոր է երկակի գործընթաց դիտարկել. մի կողմից, տեղի է ունեցել քաղաքական դասի «հին» հատվածների վերափոխում (մասնա­վորապես, կառավարչական խմբերը վերածվում են մաֆիոզական տիպի կազմավորումների, որտեղ առաջնորդի քննադատությունը դիտարկվում է որպես հանցագործություն, իսկ նրան նվիրվածությունը օրենքից վեր է, ուժային գերատեսչությունների որոշ մասի վերակազմավորումը տարբեր քաղաքական գործիչների վարձկանների ջոկատների, քաղաքական մրցակիցների ֆիզիկական վերացման պրակտիկայի տարածումը և այլն), մյուս կողմից, կառավարման ոլորտում ակնհայտորեն քրեականացված միավորումների թվի ընդլայնումը, որոնց գործող իշխանությունները ներմուծել են ստվերային տնտեսու­թյան բնագավառից՝ դարձնելով (գոնե դրանց վերնախավին) կառավարող դասի բաղկացուցիչ մաս: Ուստի, խոչ­ընդոտ­ելով քրեական տարրերի՝ իշխանական կառույցներ «հավաքա­գր­վելու» փորձերին, չի կարելի անտեսել, որ տնտեսական կառուցա­կարգերի միջոցով հասարակության կառավարող և քրեականացված հատվածների միա­ձուլումը ( կամ ինտեգրումը) փաստացի կայացել է: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել նաև, որ քաղաքական ընտրանու հավաքագրման նշված պրակտիկանիր փակ­վա­ծությամբ և մանիպուլյացվածությամբ այլ հասարակական խմբերից օտարման հետ մեկտեղ ոչ հեռու ապագայում կարող է հասարակության և պետության համար էլ ավելի բացասական արդյունքների բերել, քան այսօր հնարավոր է պատկերացնել: Բացի դրանից այսօր կառավարող դասում գրեթե բացակայում են պատահական տարրերը, թեև դեռ վերջերս այնտեղ կային մեծ թվով մարգինալներ, որոնց կառավարող շրջանակ­ները ներգրավել էին բարեփոխումների և բողոքի կուտակ­ման ընթացքում և ովքեր դեռ չէին հասցրել ներթափանցվել «իշխանությանոգով», գիտակցել հասարակությունում «հոգևոր իշխման» իրական առաջնայնությունները: Բայց կայացած կարգերը շատ արագ կերպափոխում են իշխանական հարաբերություններ հավաքագրված նոր ուժերին: Այնպես որ այսօր հայ հասարակությունում տեղի է ունենում ընտրանու թարմ համալրման «ապաարմատականացում»,ավելի ճիշտ՝ վերնախավի կողմից տվյալ շրջանակ ընկնող քաղաքական ակտիվիստներին սեփական արժեքների, նորմերի և նա­խապատ­վությունների պարտադրման գործընթաց: Արդյունքում ընտրանու իշխա­նու­­թյան մշակույթը դառնում է` խմբիշխանական: Քաղաքական և տնտեսական ըն­տ­րան­ի­ների կողմից պետական կառավարման ոլորտի վերջնական սեփակա­նաշ­նորհման պայման­ներում գերիշխման գլխավոր արժեքներն են դառնում կայունությունն ու լեգիտիմու­թյունը,որոնք էլ հենց ապահովում են կառավարող շրջա­նակ­ների վերա­հս­կողու­թյունը ռեսուրս­ների վերա­բաշխման նկատմամբ: Այդ իսկ պատճառով կառա­վարող դասը հակված է վերա­բաշխիչ կառուցակարգերի նկատմամբ իր վերա­հս­կո­ղ­ու­թյան ուժեղաց­ման առօրյա, ոչ լարված ընթացակարգերի կիրառմանը: Բայց քանի որ քրեա-մաֆիոզ կազմավորումները ոչ միայն չեն խախտում, այլև սեփական միջոցներով մեղմացնում են ներքին միջէլիտային բախումնայնությունը և դրանով ամրապն­դում ընդհանուր քաղաքական կայունությունը, ուստի քաղաքական էլիտան հեշտու­թյամբ լեգիտի­մացնում է նրանց ներկայությունը իշխանության վերին հարթակներում:

ՀՀ ժողովրդավարական անցման ներկա փուլում քաղաքական էլիտան նման կարգերին հակազդելու բարոյահոգեբանական ռեսուրս չի տիրապետում: Եվ ոչ միայն ՀՀ իրա­կանութ­յունում ձևավոր­վող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ցածր ակտիվության, այլ, հիմնականում, էլիտար և ոչ էլիտար խմբերի՝ քրեա­կան էթիկայի նկատմամբ հոգևոր համախմբվածության պատճառով: Ըստ էության հայ իրականությունում իշխանական հարաբերու­թյունների քաղաքակրթվածության աստի­ճանը այնպիսի է, որ արդարացնում և պաշտպանում է իշխանական հարաբերու­թյուն­ներում խմբիշխանության ձևերը և օգտագործման ցանկացած ոճ: Մեր դիտար­կում­ների համաձայն հայաստանցին մի մարդ է, որը ապրում է «խղճով և ճշմար­տ­ությամբ», չվստա­հելով օրենքին և ղեկավարությանը, բայց որոշակի փոխ­հա­տուց­­ման դիմաց պատ­րաստ է զիջել իր իրավունքների զգալի մասը: Այդ իսկ պատ­ճառով նա ոչ միայն դատապարտում, այլև` վախենում է կոռումպացված, փոխհա­մա­ձայնեցված խմբիշխա­նա­կան կարգավիճակ ունեցող պաշտոնյաներից, մտածելով ոչ թե նմանատիպ երևույթ­ները կասեցնելու, այլ իր համար որևիցե «եկամտաբեր» պաշտոն նրանց օգնությամբ ձեռք բերելու մասին: Չցանկանալով այսպիսի չափանիշ կիրառել հայաստանյան հասա­րա­կության բոլոր ան­դամ­ների նկատմամբ, այնուամենայնիվ, ընդունենք, որ նրանցից քչերին է հաջողվել արդյու­­նավետ պայքարել հասարակությունում գործող  երկչա­փա­նի­շու­թյան դեմ:

Թերևս պետք է ընդունել, որ իրավիճակային շահերով հագեցված էլիտայի վար­քա­­բանությունում հետևողականորեն ար­ժեզրկվում է իրավական կողմնորոշիչների դերը: Այս իմաստով անհրաժեշտ է մատ­նա­նշել էլիտար միջավայրում կյանքի և, հե­տ­ևա­բար, իշխանության իրատես կազմակերպմանը արմատապես հակասող աշխար­հա­յաց­քային նախապատվությունների բավականին լայն տարածումը: Հայաստանյան իրա­կա­նությանը բնորոշ  շիթային ոգեղենականությունը (փսիխեյան) քայքայիչ ազդե­ցու­թյուն է թողնում էլիտար շերտերի գործունեության վրա, քանի որ իր բովանդակային էու­­թյունից դուրս աշխարհհայացքային, իմաստասիրական-հայեցա­կար­գային չափու­մից վարչա­քա­ղա­քա­կան անցնելիս այն կառավարողներին հիմնա­կանում կողմնորոշում է իրենց մաս­­նա­գի­տական գիտակցության մեջ ոչ թե հանրային, այլ կենցաղային բնույթի նոր­մերն ու չափորոշիչները պահպանելու: Հայաստանյան այդ «ոգեղենականությունը» հենց այն գաղափարական արգասիքն է, որը ոչ թե ամրապնդում, այլ քանդում է իշխա­նու­թյան ոլորտում վարքագծի իրատեսական-դերա­յին կառույցները: Դրանով իսկ այն կա­ռա­վա­րող­ներին խթանում է անտեսել իրենց ծա­ռա­­յողական դերակատարման նախա­պատ­վու­թյունները` նպաստելով ոչ ֆորմալ հա­րա­բերու­թյունների գերակայու­թյանը: Հետևա­բար, ան­հատին վեհացնող հոգևոր կո­ղմնո­րո­շիչ­ների համակարգը, որը մարդուն ստիպում է որդեգրել բարոյականության սկզ­բունք­­ներ և ղեկավարվել մարդա­սի­րական գա­ղա­փարներով, իշխանական հարա­բերու­թյուն­ներում միանգամայն բացասական է ընկալվում, եթե  իրատեսորեն չի հանդիսա­նում էլիտար միջավայրի վարքաբանության բաղկացուցիչ:

Նմանատիպ դիտարկումները հնարավորություն են տալիս ընդհանրացնել, որ էլիտան՝ բնակ­չության լայն զանգվածներից իր սոցիալական օտարվածության պա­րագայում, շարու­նակում է մնալ զանգվածային գիտակցության բազում մոլորու­թյուն­ների և նախապա­շարմունքների կրողը: Այլ խոսքով, պետության և հասա­րա­կության արդիա­կա­նաց­ման գործընթացում էլիտայի իշխանության իրականացման մշակույթը ոչ միայն խմբիշխանական, այլև` հենց իր կողմից վերարտադրված ավատատիրական նորմերի ու չափո­րո­շիչների արդյունք է: Դրանով իսկ 21-րդ դարասկզբին Հայաս­տանի համար ճա­կա­­տագրական արդիականաց­ման խնդիրը լուծելիս նրա իշխանության վե­րին հար­թակ­ներ են փոխանցվում զանգ­վա­ծային գիտակցության  մարգինալացված կարծրատիպեր: Լեգիտի­մաց­նելով ավան­դա­կան արժեքային համակարգին բնորոշ բազ­մա­թիվ գծեր` էլիտան, այսպիսով, նպաս­տում է հասա­րակու­թյունում հետադիմա­կան սոցիա­լա­կան ու քաղա­քական գա­ղա­­փարների տարած­մանը: Իսկ զանգվածային ու էլիտար գիտակցու­թյան միջև այդպիսի աշխարհայացքային կապերը համահարթեցնում են բուն էլիտար աշխարհ­ընկալման արիստոկրա­տա­կան գծերը, երբեմն հովանա­վորե­լով իշխա­նական հարա­բե­րու­­թյուն­նե­րում ավտորիտար-ժողովրդավարությունը: Այս պարագայում բարձրագույն ղեկա­վարներն իշխանության իրականացման ժողո­վրդա­վարական մշակույթը ընկալում են ոչ թե որպես էլիտայի  գործառույթ, առավել ևս՝ ժողովրդի՝ իբրև իշխա­նության միակ կրողի [6,էջ4] կամքի արտահայտու­թյուն, այլ իր անձի աստվածային մենաշնորհ, անձ որը իրականացնում է «Աստծո երթը աշխարում (Հեգել)»:

Վերը բերված փաստարկներից ակնհայտ է, որ այսօր իրավական առաջնա­հերթությունները և սահմանադրականության նորմերը հա­յաստանյան էլիտայի մաս­նա­գիտական գործունեության ոչ առաջատար, ոչ էլ նույնիսկ նշա­նակալից հիմնա­դրույթ­ներն են. առավել ևս դրանք լուրջ ազդեցություն չեն թողնոմ  կառա­վարիչ­ների հավա­քա­գրման գործընթացի և հասարակության հետ դրանց հարա­բերու­թյունների նորմերի վրա: Իրա­վունքը որպես արժեք եղել և մնում է էլի­տար մշակույթի սոցիալական մտա­ծո­ղու­թյան ռի­սկա­յին արտա­ցոլում, եթե արմա­տավորված չէ իմաստանշանային արժե­քային կող­մնո­րո­շիչներում: Իսկ քանի որ ժողովրդավարական անցման գործըն­թա­ցում քաղա­քա­կանի իրա­վական սահմանվածությունը պայմանավորված է իշխանու­թյան դե­րակատարների հա­մար որոշակի անորոշության հետ, ուստի նրանք, ովքեր իրակա­նաց­­նում և վերահսկում են իշխանությունը, անհրաժեշտության դեպքում, օգտագործում  են ցանկացած միջոցներ, որոնք երաշխավորում են նրանց իշխման աստվածա­շնոր­հ­ու­թյունը: Ուստի, այսօր ամենա­տարբեր գաղափարախոսական ուղղվածության քաղա­քա­կան գոր­ծիչ­ների կողմից ամենուրեք հնչեցվող սահմանադրականության կոչերը մեծ մասամբ զանգվածային գի­տակ­ցության մանիպուլացման միջոց  է:

Այս պարագայում ուշագրավ է ընտրանու տեսության մաքիավելիստական դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Գ.Մոսկայի, այն դիտարկումը, որ օրենքները՝ բոլորովին չմո­տեց­նելով զանգվածներին իշխանու­թյանը, էլիտար խմբերի կողմից օգտագործվում են բացա­ռապես սեփական գերիշխանությունն ուժեղացնելու համար, եթե նա իրեն պատասխա­նատու չի զգում: Հայաստանյան էլիտայի համար այսօր ոչ միայն սովորական, այլև ձեռնտու է իշխանության (նույնն է՝ պետական ռեսուրսների) համար իրավական դաշտից դուրս գործել: Ուստի ՀՀ ժողո­վր­դա­վարական անցման ներ­կայիս գործընթացի առանձնա­հատ­կ­­ու­թյունը նրանում է, որ սահմանադրա­կա­նու­թյան՝ որպես որոշիչ ռեսուրսի նկատ­մամբ վերաբերմունքը թելա­դր­վում է հենց  այսօրվա քաղա­քա­կան մարտահրավերներով : Մինչդեռ պե­տու­թյան կառավարման ձևը մինչ օրս հստակեցված չէ և վիճարկելի է կառա­վարող խմբա­վորում­ների միջև առկա սոցիալ-հոգեբանական և քաղաքակրթական տարա­ձայ­նու­թյուն­ների պատ­ճառով: Քանի որ, պայ­մա­նավորված ժողովրդավարական անցման անորո­շու­թյան բա­ղա­դրիչով, հասա­րա­կ­ու­թյան քաղաքական զարգացման ուղիների վերաբերյալ ընթացող քննար­կում­ները դեռ չեն կոնկրետացվել, ձեռք չեն բերել այնպիսի կար­գավի­ճակ, որի դեպքում իրա­վունքի գերակայությունը՝ որպես իշխանության իրականացման մշա­կույթը բնա­կա­նոն արդիա­կա­նացնելու մեթոդ կգերիշխի: Եվ հենց դրա բացակայու­թյունն էլ  ՀՀ-ում երկարաձգել է  աննորոշություններով  հղի քաղաքական զարգացման ճգնա­­ժամերի հաղթահարումը՝ նպաստելով աղքատության, արտագաղթի, օտարման, մարգի­նալու­թյան և ժողովրդահաճության երկարակեցությանը:

Փաստորեն էլիտայի եսակենտրոնությունը և, հետևաբար, հասարակության գոր­ծերի նկատմամբ անտարբերու­թյունը, չեզոքացնում են քա­ղա­քացիա­կան միջոցներով նշված միտումներին դիմա­դրելու հնարա­վո­րու­­թյունները: Հասարակությունը օտարվել է սոցիալական իրականությունից, քանի որ նա արտա­գաղ­թում է, աղքատ է և հիասթափված: Սակայն նկատվում է հասա­րակական գիտակցու­թյան հետագա աճ­ման մի­տում, որը հակված է ոչ միայն որևէ երևույթ դրական ընկա­լելու, այլև կյանքի նկատմամբ իրատես ունա­կու­թյուն ցուցաբերելու`այսօր իրա­տես­ներն հա­վա­տում են, որ հնարավոր է իշխանական կառուցները համալրել հա­սա­­րակության մասին հոգ տա­նող և երկիրը արդյունավետ կառա­վա­րող մրցունակ կա­դրերով:

Այս ամենն էլ հենց ժողովրդավարական անցմանը բնորոշ խառնածին  քա­ղա­քական վարչակարգը օժտել է որոշակի կայունությամբ, որը թույլ է տա­լիս նրան գոյատևել` տեսաբանների ամենամռայլ կանխատեսումներին հակառակ: Սա­կա­­յն իր հիմքերի պահպանման համար այդ վարչակարգը պետք է գործի միան­գա­մայն որոշված ուղղու­թյամբ: Նոր­մա­տիվ տեսանկյունից, այս վարչակարգի հա­մար ոչ այնքան կարևոր է լեգի­տի­մության ամրապնդումն ինքնին, որքան անհրա­ժեշտ է իրավունքի գերա­կա­յու­թյուն` սահմա­նա­դրա­կանության և կայուն զարգացման համար[8, ñ.12-32]: Իրավունքի գե­րակայությունը պետք է օգնի հայ իրականության «նոր ժողովրդավարներին» ապա­ցուցել, որ ժողո­վր­դա­վարությունը պա­տաս­խանատվության որոշակի տեսակ է,այլ ոչ թե հասարակական անարդյունք բանա­վեճերի կա­զմակերպ­ման ձև: Այս իմաստով իշխա­նու­թյունն նախևառաջ պետք է հրաժարվի նոր պաշտոնների նշակակել այն քաղա­քա­կան գործիչներին, որոնք առաջ­նոր­դ­­վելով նեղ խմբային նպա­տակ­ներով,իրենց քաղաքական գոր­ծունեությամբ ապակառուցողականություն  են ներմու­ծում քա­­ղա­քա­կան տա­րա­ծու­թյուն: Ուստի արդյունքի կառավարմանն ուղ­­ղված մի­ջոց­ների շար­քում ան­հրա­ժեշտ է ապահովել քաղաքական դիս­կ­ուր­սիինստի­տու­ցիո­նալ տա­րա­ծ­ու­թյունը կառու­ցող քաղա­քական էլի­տայի տեղե­կատ­վահա­ղոր­­դակցական ընթա­ցա­կարգերի թափանցիկու­թյուն՝ պե­­տա­կան կա­ռա­վարման բոլոր այն ոլորտներում որոնքպետական գաղտնիք չեն պարունակում: Ուստի անհրաժեշտ է դաստիարակել նոր էլիտա, որը չի գայթակղվի իշխա­նու­­թյան թաքնահարույց պերճանքով, էլիտա, որը ի վիճակի կլինի բարձր պրոֆեսիո­նալիզմ և  մար­դասիրություն ցուցաբերել` չմոռանալով նրանց մասին, որոնց օգնությամբ իրենք «թագադրվել» են: Հարցադրումը իհարկե հռետորական է, սակայն պատասխան­ները` զուտ արժեքա­բա­նական, և դրանից է ուղղակիորեն կախված և՛ մեզա­նից յուրա­քան­չյուրի, և՛ մեր հայրե­նիքի ապագան, ժողովրդավարական ուժեղ պետության իմիջի ձևավորումը: Այն­պես որ, անդունդի եզրով մեր ընթացքը պետք է ավար­­­տ­վի՝ բա­նա­­կա­ն­ու­թյան և ռազ­մա­վարական նպատակների հաղթա­նա­կի ակնկալիքով: Այսօր ան­հրա­ժեշտ է հավատալ, որ եսա­­կեն­տ­րո­­նությամբ մթագնած բանա­կա­նու­թյան  ժա­մա­­­նա­կ­ները անցել է:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Будон Р. Место беспорядка. М., Аспект Пресс, 1998, с.99.
  2. Гирц К. Интерпретация культур / Пер. с англ. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2004. — 560 с. ,стр. 120
  3. Leonardo Morlino Hybrid regimes or regimes in transition,Madrid, Spain, 2007, p.9-16
  4. Сорокин П. А. Преступление и кара, подвиг и награда:Социологический этюд об основных формах общественного поведения и морали.Сост. и при. В.В. Салова.М.-Астрель 2006, 618 с.
  5. Кнорринг В.И.. Теория, практика и искусство управления. Школа человеческих отношений,
  6. http://business.polbu.ru/knorring_management/ch32_iii.htm
  7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդված
  8. Арутэюнян Г.Г. Конституционализм:уроки,вызовы, гарантии,сб. избр. публ. и выступлений на Междунар. форумах, посвящ. дан. проблематике/Г. Г. арутюнян,-К.,-Логос,2011-308 с.

Հոդվածի աղբյուր՝ Մարիամ Մարգարյանի բլոգ

Leave a Reply

Your email address will not be published.