Ստորգետնյա առևտուր: Քաղաքային միջավայրի մշակութային տրանսֆորմացիան Երևան քաղաքի օրինակով. ազգագրական դիտարկումներ)

Խորեն Գրիգորյան

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող

Առևտուրը, որպես այդպիսին, հիմնականում քաղաքային մշակույթի բաղկացուցիչ մաս է [1. сс. 332-339; 2. сс. 32; 3. p. 157; 4.]: Տարբեր դարաշրջաններում, խոսելով քաղաքային բնակավայրերի զարգացման մասին, միշտ նշվել է արհեստների, ապա նան առևտրի դերր այդ գործրնթացներում: Ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից՝ քաղաքային միջավայրում առևտուրը, շուկայական հարաբերությունները միշտ ուղիղ համեմատական են եղել տեղի ունեցող և′ քաղաքական, և′ սոցիալ-տնտեսական գործընթացներին: 

Խորհրդային վերջին տարիներին մետրոպոլիտենի կառուցման հետևանքով Երևանի համապատասխան կառուցապատումների շրջանակներում ի հայտ եկան ճարտարապետական նոր երևույթներ՝ գետնանցումները, որոնք, այսպես թե այնպես, չենք կարող համարել նորարարություն: Այսպես, 1970-80-ական թվականներին սկսված մետրոպոլիտենի շինարարության հետ սկսվեց նաև երևանյան անցումների շինարարությունը: Առաջին հերթին անցումներր օգտագործվում էին որպես մետրոպոլիտենի կայանատեղիներ, ապա անցումներ սկսեցին կառուցվել նաև այնպիսի վայրերում, որտեղ մետրոյի կայարաններ չկային, կամ մետրոյի կայարաններին առընթեր մեծացվում էին գետնանցումային տարածքները: Եթե գետնանցումները առաջին հերթին սկսեցին կիրառվել որպես հետիոտնի ապահով անցումատեղիներ, իսկ որոշ ժամանակ անց դրանք սկսեցին օգտագործվել որպես առևտրատեղիներ: Շենգավիթյան գետնանցումային առևտրի վերաբերյալ հարցումներից պարգ է դառնում, որ այստեղ առևտրական առաջին կրպակը բացվել է ինքնաբուխ՝ առանց որևէ ճարտարապետական համաձայնության և քաղաքային իշխանությունների տեղեկացվածության: Սրանք առանձին անհատների կողմից սկսեցին լայն տարածում ստանալ և արդեն 1980-ականների կեսերին գետնանցումային վաճառատեղիները սովորական բնույթ էին կրում ամբողջ քաղաքային տարածքում: Ա. Թադևոսյանը նշում է. «Անկախացման առաջին տարիներին Երևանում տեղին ունեցած մյուս արմատական փոխակերպումը վերաբերում էր առևտրի ոլորտին: Քաղաքի ինչպես կենտրոնը, այնպես էլ արվարձանների բանուկ մասերը միանգամից լցվեցին տարատեսակ վաճառակետերով: Դրանք շատ բազմազան ու խառնիճաղանջ էին՝ սկսած դպրոցական կամ խոհանոցային սեղանիկից…» [5. էջ 124]: 

Հասարակական կարծիքը գետնանցումային ապրանքների մասին հիմնականում բացասական է. համարում են, որ այդտեղի ապրանքներր նախ որակապես ցածր են, երկրորդ, որ այստեղի ապրանքների գները չեն համապատասխանում իրականությանը, և դրանից զատ կարևոր է համարվում մաքրության խնդիրը. որպես այդպիսին գետնանցումային ապրանքները հասարակության մեջ ընկալվում են որպես ոչ մաքուր ապրանքներ: Գետնանցումային վաճառատեղիներում վաճառքի հանվող հիմնական ապրանքներն են զրքերը, ծաղիկները, հուշանվերները, հիմնականում տարածված են արագ սննդի կետերը («քյաբաբնոցները»), ժամանակին նաև՝ «զապիսնոցները», ձայնագրման կետերը, հեռախոսի և դրա աքսեսուարների վաճառքի կետերը, կրթական վայրերին կից գետնանցումներում մեծ թիվ են կազմում պատճենահանման կետերր («քսեռոքսները»): ժամանակի ընթացքում եղել են նաև ժամանցի վայրեր՝ սրճարաններ, բիլիարդի, փոքր թենիսի խաղասրահներ և այլն: 

Կարևոր եևք համարում նշել, որ գետնանցումներում նշվածներից մեծ տեղ ու նշանակություն ունեն գրավաճառների տարածքները: Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանին կից գտնվող գետնանցումում մեծ մասը հատկացված է գրավաճառներին (Նախքան այլ վայր տեղափոխվելը-ծնթ.): Այստեղ ամեն գրավաճառի տաղավարը բաղկացած է երկար տախտակից, որը հարմարացված է երկու արկղերի վրա, սրա վրա հիմնակաևում շարում են այն գրքերր, որոնք կամ նոր են, կամ էլ առավել պահանջվածներն են տվյալ պահին: Այդ գրքերի ցուցադրությունից զատ, ամեն գրավաճառ տաղավարից բացի ունի մի քանի գրապահարան, որոնցում շարված են տարբեր մասնագիտական գրքեր, ի դեպ, գրքերը շարված են թեմատիկ բաժանմամբ, և գրավաճառը հիմնականում տիրապետում է իր կողմից վաճառվող ամբողջ գրքերի ցանկին: Սակայն գրավաճառներն ունեն վաճառվող գրքերի ցանկեր, որոնցում նշված են համապատասխանաբար թեմատիկան, գրքի հեղինակը և գրքի անունը. հազվադեպ է պատահում, որ գրավաճառը հանի ինչ-որ ցուցակ՝ ինչ-որ գիրք փնտրելու համար: Բացի այդ, գրավաճառները իրենց համարում եև այս գետնանցումների առաջին բնակիչները:

Նշենք, որ գրավաճառների գրքերը ամեն օր՝ առավոտյան, հանվում են ցուցադրություն-վաճառքի, իսկ երեկոյան գրքերը հավաքում են և դրանք ծածկում վրաններով: Գրավաճառներից զատ, գետնանցումային վաճառատեղիներում կարևոր տեղ ուևեն նաև ծաղկավաճառները, որոնք հիմնականում իրենց վաճառատեղիները կազմակերպում են գետնանցումային միջնասյուների շրջակայքում, որը նաև որպես կահավորանք է ծառայում: Այսպես, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակները հարմարեցվում են գետնանցումային միջնասյուների (ռուս.՝ опорные столбы) շուրջբոլորը. կարող է այնպես լինել, որ այդ սյուների մի հատվածր մեկ ծաղկավաճառն օգտագործի, մյուս հատվածը՝ մեկ ուրիշը կամ մի քանիսը, չնայած դրան, գետնանցումային ծաղկավաճառների մոտ մեծ տարածում ունի մեկը մյուսի ապրանքին (այս դեպքում՝ ծաղիկներին) հետևելը: Նշենք, որ այս տարածքում ծաղիկների գները որոշվում են փոխհամաձայնությամբ, և որպես այդպիսին՝ մրցակցություն չկա: Որպես մրցակցություն կարող են հանդես գալ «էստի համեցեք»-ի կրեատիվ մոտեցումները, որոնցից են առաջին հաճախորղին տասնմեկ ծաղիկը յոթ ծաղկի գնով վաճառելը, մշտական հաճախորդներին, իբր բոլորից գաղտնի, միշտ էժան վաճառելը և այլն: Կարևոր է նշել, որ ծաղկավաճառներր իրենք են հանդիսանում ավանդական այնպիսի երևույթների տարածողներ, ինչպիսիք են, օրինակ, զույգ ծաղիկը տխուր արարողության խորհրդանիշ դիտարկելը կամ այն, թե ինչ առիթով ինչ ծաղիկ կարելի է գնել. հաշվի է առնվում նաև տարվա ժամանակահատվածը: Կարևոր երևույթ է մարտի ութից ապրիլի յոթը ընկած ժամանակահատվածը, որի ժամանակ ծաղիկների գինը անհամեմատ բարձ է լինում, իսկ գետնանցումային տարածքներում ծաղիկները համեմատաբար ավելի մատչելի են լինում, որը մեծացնում է այս տարածքների հաճախորդների թիվը: Նշենք նան, որ այս հանգամանքի հետ կապված ծաղիկների վաճառքը համարվում է շահավետ առևտուր և մեծ տարածում ունի՝ ի տարբերություն այլ ապրանքների, որոնց գետնանցումայիև տարածքում վաճառվելը նվազեցնում է այս ապրանքևերի հանդեպ հետաքրքրությունը:

Ծաղկավաճառներր հիմնականում կանայք են, որոնք անընդհատ հետևում են ծաղիկներին, դրանք թարմ պահելու համար ջուր ցողում և այլն: Սակայն կան նաև տղամարդ ծաղկավաճառներ, որոնք ծաղիկևերի հանդեպ իրենց ուշադրությամբ չեն զիջում կին ծաղկավաճառներին: Ծաղկավաճառների տարիքը միջինը 45-50 և ավելին է, երիտասարդ ծաղկավաճառներ սովորաբար չեն հանդիպում գետնանցումներում:

Գետնանցումային վաճառատեղիներում իրենց հետաքրքիր նշանակությամբ առանձնանում են արագ սննդի կետերը, որոնք հիմնականում սպասարկում են գետնանցումայիև վաճառատեղիների աշխատողներին, շրջակա ուսումնական հաստատությունների ուսանողներին և նաև մոտակա տարածքում աշխատողներին: Սակայն սա ևս առանձնահատկությունների մի ամբողջ համալիր ունի: Այսպես, ուսանողների մի հատվածը համարում է, որ գետնանցումային արագ սպասարկման կետերը ցածրորակ սննդով են ապահովված, բայց քանի որ մատչելի է, ստիպված օգտվում են հենց այդ սննդի կետերից: Գետնանցումային սննդի կետերում հիմնականում վաճառում են հրուշակեղեն, քաղցրավենիքներ, քյաբաբ, խորոված, կոտլետներ: Սրանց գները տատանվում են 50-500 դրամի շրջանակներում: Հաճախ նույնիսկ լավ չպատրաստված կերակուրները ասոցացվում են այդ երևույթի հետ, և դրանք անվաննում են գետնանցումային կերակուրներ: Գետնանցումային տարածքները, որպես վաճառատեղիներ, ձևավորվել են 1990-ական թթ.՝ ելնելով ժամանակի սոցիալ-տնտեսական պայմաններից. նշյալ թվականներից անցումները սկսեցին ծառայել որպես էժան վաճառատեղիներ, իսկ հետագայում էլ, ձեռք բերելով տարածում ու ճանաչում, հիմնավորվեցին այդ տարածքներում:

Հետաքրքիր է այն փաստը, որ վերջին շրջանում Երևանի կենտրոնական հատվածի մի գետնանցումի (մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում) փակման հետևանքով բողոքի մեծ ալիք բարձրացավ: Բողոքողներն այդ գետնանցումում աշխատող ավելի քան երեք տասնակ գրավաճառներն էին: Սակայն քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում այդ տարածքում պետք է կառուցվեր զվարճանքերի համալիր, որի շինարարական աշխատանքները սկսվելուց հետո գրավաճառներն իրենց նախկին տարածքներից դուրս բերվեցին: Որպես փոխհատուցում՝ քաղաքային իշխանությունները նրանց առաջարկել են տեղափոխվել մեկ այլ գետնանցում: Այս փաստը առանձնանում է նրանով, որ տեղափոխման համար տրամադրված գետնանցումը պասիվ վայրում էր, որի պատճառով էլ վերածվել էր աղբավայրի:

Քաղաքային իշխանություններն, այսպիսով, ցանկանում էին գրավաճառների միջոցով, որոնց պահանջարկը մեծ թիվ է կազմում, ակտիվացնել գետնանցումային տարածքը, որը դասական սոցիալ-մշակութային տրանսֆորմացիայի օրինակ է: Եթե սկզբնական շրջանում գետնանցումը որպես անցուղի էր ծառայում, ապա այժմ, որպեսզի գետնանցումը վերսկսի անցուղի ծառայելու իր գործառույթը, հարկավոր էր այստեղ տեղափոխել վաճառատեղիներից ամենամեծ պահանջարկ ունեցողներին՝ գրավաճառներին: Գրավաճառների բողոքի հիմնական պատճառն այն էր, որ այդ տարածքում ուսումնական հաստատությունները բացակայում էին: Հետաքրքիր է նշել նան այն հանգամանքը, որ վերոնշյալ չգործող գետնանցումային տարածքը բանուկ եղած ժամանակ ևս հայտնի է եղել իր վաճառատեղիներով, և այղ վաճառատեղիների՝ այլ վայր տեղափոխման, ինչպես նան մի քանի այլ պատճառներով կորցրել էր իր գործառույթր:

Այսպիսով, անդրադառնալով քաղաքային մշակութային տարածքին, պետք է նշել, որ գետնանցումներր որպես այդպիսին 20-րղ դարի վերջին են ի հայտ եկել: Սկզբնական շրջանում կրելով միայն անցուղու գործառույթ՝ ժամանակի ընթացքում դրանք ձևափոխվել են թե′ իրենց ներքին կահավորանքով, և թե′ կրող գործառույթով վերածվելով տեղական շուկայի: Որպես այդպիսին շուկայի վերածման ընթացքում գետնանցումներր հասարակության կողմից դադարել են ընկալվել լոկ որպես անցուղի և անձնական դիտարկումներով էլ կարելի է փաստել, որ դրանք այսօր ընկալվում եև որպես «մինի շուկաներ»:

Գրականություն

1. Зайцева Е. А., Савченко И. А., Экономический интерес и социкультурная интеграция // Вестник Нижегородского университета. 2010, №2, Н. Новгород.
2. Лапин Н. И., Социокультурная трансформация России: Либерализация Versus традиционализация // Социология и социалная антропология. – М., 2000.
3. Bauman Z., Postmodern ethics, Blackwell, Oxford, 1993.
4.Առավել մանրամասն տես՝ Филип Кук, Модерн, постмодерн и город // Ло­гос. 2002, № 3-4 / http://magazines.russ.ru/logos/2002/3/kuk.html
5. Թադևոսյան  Ա., Երևանի քաղաքային մշակույթը, ՎԷՄ համահայկական հանդես, 2011 (1):

Հրատարակվել է՝ «Современные проблемы и тенденции развития внутренней и внешней торговли», сборник научных статей, ч. 2. Саратов, 2013:

Leave a Reply

Your email address will not be published.