«Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացումը և անվտանգության ոլորտի բարեփոխումները» գրքի շնորհանդես

10836275_864220500263858_64271429_n

Հարգելի բարեկամներ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լևոն Հովսեփյանի «Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացումը և անվտանգության ոլորտի բարեփոխումները» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը և ԵՊՀ Գիտական քարտուղար պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը:

Մուտքն ազատ է:

Leave a Reply

Your email address will not be published.