Երևանում տեղի է ունենալու «Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով համաժողով

210

«Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» համաժողովը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 9։30-ին, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում:

Սկսած 20-րդ դարի վերջից և 21-րդ դարի սկզբից՝ մարդկանց ապրելակերպը մեծապես փոխվել է եւ, ցավոք, ոչ դեպի լավը. նստակյաց կյանք, արագ սննդի չարաշահում, վնասակար սովորություններ, շրջակա միջավայրի վատթարացում: Այս բոլորը հանգեցրին հիվանդությունների մի ամբողջ համակցության առաջացման, որտեղ տարբեր հիվանդությունները «գնում են ձեռք-ձեռքի տված»: Այդպիսի «համակցություններից» է բխում, այսպես կոչված, մետաբոլիկ կամ նյութափոխանակության համախտանիշը, որն իսկական պատուհաս է զարգացած երկրների համար:

Նյութափոխանակության համախտանիշն իրենից ներկայացնում է նյութափոխանակության խանգարում (առաջին հերթին` ճարպերի և ածխաջրերի), ինչը մի քանի անգամ մեծացնում է շաքարային դիաբետի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը: Այսօր այս համախտանիշը զարգացած երկրների բնակչության շրջանում տարածված է այնպես, ինչպես մրսածությունը: Գիտնականների կանխատեսումներով` շատ մոտ ապագայում նյությափոխանակության համախտանիշը կդառնա սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը` հետևում թողնելով ծխախոտը:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը և նրա կանխարգելմանն ու բուժմանը բազմակողմանի մոտեցման անհրաժեշտությունը՝ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում է համաժողով` նվիրված նյութափոխանակության համախտանիշի կանխարգելմանն ու բուժմանը:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն և կներկայացվեն թեմաներ սննդաբանի, բժիշկ-ռադիոլոգի, նյարդաբանի, մանկաբույժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, սեքսոպաթոլոգի , ուրոլոգի և գինեկոլոգի մասնկացությամբ:

Հրավիրված հյուրերի կազմում են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Հայաստանի դեղարտադրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը և ի.գ.թ., դոցենտ, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Ա. Սիրունյանը:

Աղբյուրը՝ NEWS.am Medicine

Leave a Reply

Your email address will not be published.