Հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ շտեմարանը / Նաիրի

nayiri_new_logo

«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց (անվճար) գրադարանն է: Այն պարունակում է հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ:

«Նաիրի» կայքի հեղինակն է ամերիկահայ համակարգչային ճարտարագետ Սէրուժ Ուրիշեանը: 2005 թ. կայքում հրապարակվել է առաջին էլեկտրոնային բառարանը` Բառգիրք հայերէն լեզուի (Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998):  2010 թվականից հասանելի է դարձել նաև «Նաիրի» կայքի և «HySpell» կողմից համատեղ թողարկված` հայերենի էլեկտրոնային ուղղագրիչը: Այն գործածելի է ինչպես արևմտահայերենի, այնպես էլ արևելահայերենի համար: Ուղղագրական սրբագրիչի բառացանկն ընդգրկում է ավելի քան 156 հազար գլխաբառ և ավելի քան 5 միլիոն բառաձև, այն կազմված է Ստ. Մալխասյանցի և Է. Աղայանի համապատասխան բառարանների հիման վրա:

Ներկա պահին կայքում առկա են 66 բառարան` 5 թվայնացված (ավելի քան 220 հազար թվայնացված գլխաբառ) և 61 պատկերահանված (շուրջ 70 հազար պատկերահանված էջ), և 1 գիրք (Հրաչեայ Աճառեան, Հայ Բարբառագիտութիւն, Մոսկուա―Նոր-Նախիջեւան, 1911):

Կայքն ընդգրկում է ինչպես հայերեն բազմաբնույթ բառարաններ (բացատրական, •ստուգաբանական, •դարձվածաբանական և բարբառային, •հոմանիշների, •անունների, •գրաբարի, •միջին հայերենի, •արևմտահայերենի), այնպես էլ բազմաթիվ երկլեզվյան (հայերեն-անգլերեն, •անգլերեն-հայերեն, •հայերեն-ֆրանսերեն, •ֆրանսերեն-հայերեն, •հայերեն-ռուսերեն, •ռուսերեն-հայերեն, իտալերեն-հայերեն և հայերեն-իտալերեն) և բազմաբնույթ այլ բառարաններ:

Ընդ որում, նաև հայերեն-թուրքերեն (տաճկերեն) բառացանկեր են պարունակում հետևյալ բառարանները` «Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ», «Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի» և «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի»Հայկազյան բառարան»): Իսկ «Հայկազյան բառարանում» բերվում են նաև բառերի հունարեն, լատիներեն, շատ հաճախ նաև պարսկերեն, արաբերեն, որոշ դեպքերում նաև` ֆրանսերեն, ռուսերեն համանիշները:

Հայերեն

Բացատրական բառարաններ
Ստուգաբանական բառարաններ
Դարձվածաբանական և բարբառային բառարաններ
Հոմանիշների բառարաններ
Արևմտահայերենի բառարան
Գրաբարի բառարաններ
Միջին հայերենի բառարան
Անունների բառարան
Այլ բառարաններ

Օտար լեզուների բացատրական բառարաններ

*****

Երկլեզվյան բառարաններ

Հայերեն-անգլերեն
Անգլերեն-հայերեն
Հայերեն-ֆրանսերեն
Ֆրանսերեն-հայերեն
Հայերեն-ռուսերեն
Ռուսերեն-հայերեն
Հայերեն-իտալերեն
Իտալերեն-հայերեն

Leave a Reply

Your email address will not be published.