«Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդես

Picture 1

Ժամանակակից տեխնոլոգիաները գրաբար լեզուն սովորելը
դարձնում են մատչելի ու դյուրին

Հոկտեմբերի 5-ին «Ուսուցչի օրվա» առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ  առաջնորդարանում (հասցեն՝ Իսրայելյան 21) տեղի կունենա «Գրաբարյան օրեր»  ծրագրի շնորհանդեսը:

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սրբոց Թարգմանչաց տոնը նշում է հոկտեմբերի 11-ին: Ս. Թարգմանիչների գործը վերաարժևորելու և գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը վերացնելու նպատակով Արարատյան Հայրապետական թեմը Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար նախաձեռնել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը:

Շնորհանդեսին ծրագիրը կներկայացվի Հանրապետության կրթության պատասխանատուների և Երևանի ավագ դպրոցների տնօրենների ուշադրությանը: Կներկայացվեն գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքը և ինը տեսադասը:

Ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար հասկանալն ու սովորելը ամենևին դժվար չէ: Եվ որքան էլ ժամանակակից մարդը որոշակի բարդությունների է հանդիպում գրաբար հնչող ծեսը հասկանալու համար, գրաբարն է, որ յուրաքանչյուրիս հաղորդ է դարձնում նախնյաց ժառանգության հետ: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բավականին դյուրին է դարձնում գրաբարի ուսուցումը:

11.00. Ս. Պատարագ ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

13.00  Օրհնության կարգ՝  ուսուցչի օրվա կապակցությամբ

13.30  Շնորհանդես ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Leave a Reply

Your email address will not be published.