Հայալեզու էլեկտրոնային գրադարանները Համացանցում․ Գրահավաք

601441_441006152604119_682901717_n
© Արթուր Մռեան/ Հայ մատենագրութեան թուանշային գրադարան

ArmScoop-ը ներկայացնում է հայալեզու էլեկտրոնային գրադարանների*, շտեմարանների և էլեկտրոնային պաշարների համահավաք ցանկը (համապատասխան հղումներով)՝ ըստ Գրահավաք բլոգի կողմից կազմված ցուցակի։ Ցանկը ներկայացվում է պարբերական լրացումներով և ուղղումներով:

Թվայնացված հայկական պարբերականների համահավաք ցուցակը՝ այստեղ:

*Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գրադարանների մեծ մասում առկա՝ մուտքագրված կամ OCR փոխարկմամբ ներկայացված բնագրերը մասամբ սրբագրված չեն։

Գրապահարան
Այստեղ գրադարանում ներկայացված են ինչպես էլեկտրոնային ձևաչափերով (հիմնականում epub) ներբեռնելի, այնպես էլ առցանց ընթերցանությամբ հասանելի գրքեր։

Վիքիդարան
Այստեղ հանրագիտարանային սկզբունքով ներկայացված է առավելապես տարբեր ժամանակների հայ հեղինակների ցանկը (մասամբ խմբագրված ու լրացված)։ Հեղինակային իրավունքներով չպաշտպանված՝ հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները (ըստ հեղինակների) հասանելի են հիմնականում առցանց ընթերցանության միջոցով։

ՅավրուՀրատ
«Յավրուհրատ» հրատարակչությունը ներկայացնում է էլեկտրոնային ձևաչափերով գրքեր, որոնց մի մասը կարելի է անվճար ներբեռնել։

Հայերեն գրականության էլեկտրոնային գրադարան
Ovanitas բլոգերի ստեղծած այս գրադարանում գրքերը ներկայացված են ePub և mobi ձևաչափերով և հարմար են էլեկտրոնային ընթերցող սարքերի համար։

ArmenianHouse.org
Այս գրադարանում ավելի մեծաթիվ են այլալեզու գրքերը (հիմնականում՝ ռուսերեն), որոնք վերաբերում են հայերին ու Հայաստանին կամ հայ հեղինակների գործերի թարգմանություններ են։ Սակայն կարելի է գտնել նաև հայերեն գրքեր։ Ափսոս, որ 2010 թ.-ից ի վեր կայքը չի թարմացվում։

ԱՐԵՎԱԿ (ժամանակավորապես հասանելի չէ)
Արևելահայերենի ազգային կորպուսի գրադարանը, ուր կարելի է հայ դասականների գործերը գտնել, սակայն միայն html-ային տարբերակով և ժողովածուներում առկա առանձին միավորների անցանկ դասավորությամբ, որը թույլ չի տալիս արագ գտնել անհրաժեշտ գործը։ Գրադարանում դրված գործերը նաև չեն սրբագրվել OCR փոխարկման ենթարկվելուց հետո։ Բա՛յց։ «Արևակն» ունի բառերի որոնման շատ հզոր հարմարանք։ Եթե, օրինակ, ուզում եք իմանալ, թե այս կամ այն հայերեն բառը կամ արտահայտությունն ինչպես է գործածվել հայ հեղինակների կողմից, սա անփոխարինելի կայք է։ «Արևակն» անփոխարինելի է նաև մեկ այլ առումով. նրա գրադարանում տեղ գտած հայերեն բնագրերը ներկայացնում են նաև բառերի մեծամասնության անգլերեն թարգմանությունները՝ քերականական նշումներով, երբ մկնիկով սեղմում ես անհրաժեշտ բառի վրա։ Սա անփոխարինելի կարող է լինել հայերենին ոչ այնքան լավ տիրապետող անգլախոս մեր հայրենակիցների համար, ովքեր փորձում են հայերեն կարդալ։ Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
Այստեղ հիմնականում գրաբարյան բնագրեր և հայագիտական աշխատություններ են հավաքված։ Էլ. գրքեր երբեմն տրամադրվում են, նաև pdf ձևաչափով, սակայն ծառայությունը վճարովի է, իսկ էլ. գրքերի ներբեռնման և գործածության համար էլ պահանջվում է կայքում գրանցված լինել և հատուկ ընթերցիչ ծրագիր տեղակայել համակարգչում, ապա այդ ծրագրով գրքերը կարդալու համար դարձյալ մուտքագրել կայքում ունեցած մուտքանունն ու գաղտնաբառը։

Nayiri.com
«Նայիրի» կայքը հայերենի էլեկտրոնային բառարանների գրադարան է։ Այն ունի 70 բառարան և մեկ գիրք (2016 թ․ հունվարի դրությամբ):

Համահայկական գրադարան (www.freebooks.do.am)

Շեքսպիրի հայերեն թարգմանությունները

Ագռավաքար բլոգի էլեկտրոնային գրադարան Ամազոն Քայնդլ ընթերցիչի համար

Elib Էլեկտրոնային գրադարան

ՀՀ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարան
Բավականին հարուստ գրադարան է, սակայն հեղինակների ցանկը բացթողումներով է ներկայացված։ Օրինակ՝ գրադարանում կա Ավետիս Ահարոնյանի մի քանի գործ, սակայն նրա անունը բացակայում է գրադարանի հեղինակների ցանկում։ Այնպես որ, որևէ հեղինակ կամ ստեղծագործություն փնտրելիս օգտվեք նաև կայքի փնտրման տողից։

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան

Հայ դասականների գործերը համացանցում․

GALLICA bibliothèque numérique
Ֆրանսիական խոշորագույն թվային գարադարանի կատալոգում առկա են հայկական թեմաներով մեծ թվով գրքեր՝ ինչպես ֆրանսերեն, այնպես էլ հայերեն։ Թեև հայերեն գրքերի առանձին ցանկ չկա, սակայն կարելի է որոնման միջոցով գտնել թվայնացված և ներբեռնման համար հասանելի գրքերը։ 

archive.org
Այստեղ որոնման տողում գրել «Armenian» և նշել «texts» ընտրանքը, կբերի բազմաթիվ հայերեն հին գրքեր, որոնց մի մասը կարելի է ներբեռնել։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգում կարելի է գտնել թյուրքագիտական ակադեմիական աշխատությունների հավաքածու՝ իրենց գրախոսականներով: Բլոգը պարբերաբար թարմացվում է:

«Թուրքագիտական պորտալի» գրադարանում հավաքված են թուրք գրողների, գիտնականների աշխատանքներ, Թուրքիայի և թուրքագիտության վերաբերյալ գրականություն տարբեր լեզուներով: Գրադարանում գրականությունը դասակարգված է ըստ գրողների (այբբենական կարգով): Ձեր կողմից փնտրվող գիրքը նաև կարող եք գտնել` օգտվելով կայքի «որոնում» բաժնից:

Բոննի համալսարանի հավաքածուի հայերեն գրքերը

Ռոբերտ Պետրոսյանի հեղինակային կայքի հարուստ հավաքածուն․
Գրաբարի պատմական աղբյուրներ
Պատմական աղբյուրների ուսումնասիրություններ
Ցուցակներ, փիլիսոփայական, հայրագիտական և աստվածաբանական նյութեր
Այլևայլք

Մատենաշարային և պարբերական հրատարակությունների առցանց հանգույց
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի թվայնացրած հսկայական հավաքածուն ընդգրկում է հետևյալ մատենաշարները՝

Դիւան հայոց պատմութեան (խմբ. Գիւտ քահանայ Աղանեանց)
Օտար աղբյուրները հայերի և Հայաստանի մասին
Հայ ազգագրություն եվ բանահյուսություն
Հնագիտական պեղումները Հայաստանում
Հայաստանի հնագիտական հուշարձանները
Դիվան հայ վիմագրության
Հայ ժողովրդական հեքիաթներ
Նյութեր հայ ժողովրդի պատմության
Հայոց պատմության հարցեր
Արևելագիտական ժողովածու
Մերձավոր Արևելք
Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ
Ազգային մատենադարան
Կոմիտաս
Ալեքսանդր Սպենդիարյան

Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներ
Այստեղ տեղադրված են Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ստեփանոս Մալխասյանցի, Գրիգոր Ղափանցյանի, Հակոբ Մանանդյանի, Արսեն Տերտերյանի, Հովսեփ Օրբելու աշխատությունները
Վերոնշյալ հավաքածուներում որոշ գրքեր ներբեռնելի են. դա պարզելու համար սեղմեք բացված գրքի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։

Պատմա-բանասիրական հանդեսի համարները
Նույն հանդեսը՝ ըստ հեղինակների

Ազգագրական հանդէս

Էմինեան ազգագրական ժողովածու

Լրաբեր հասարակական գիտությունների 
նույնը՝ ըստ հեղինակների

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

ՀՀ ԳԱԱ-ի թվայնացրած բոլոր ամսագրերը

Փնտրել այլ նյութեր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի «Շտեմարաններում»
Այստեղ կգտնեք նաև գրքեր՝ տպագրված 1512-1920 թթ.։ Դրանք կարելի է միայն առցանց կարդալ, թեև որևէ «pdf printer» ծրագիր տեղակայելով համակարգչում՝ հնարավոր է նաև անհրաժեշտ էջերը տպել որպես «pdf» ձևաչափով գիրք։

«Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հրատարակությունները

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կետրոնի հրատարակությունները

«Հայաստանի հնագիտական ժառանգությունը» հատորը
«Հուշարձան» տարեգրքի հատորները

«Ջահուկյանական ընթերցումների» 2012-2013 թթ. հատորները

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակությունները

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

Մատենագիրք հայոց
Այս շարքը ներկայացնում է հայ մատենագիրների երկերի գրաբարյան քննական բնագրերը։ Վերոբերյալ կայքէջում շարքի բազմաթիվ հատորներից միայն 4-ն է տրված (11-րդ և 13-15-րդ)։ 

Արևելագիտության ինստիտուտի հրատարակություններ

Armscoop.com-ի առցանց գրադարանը 

Bestinfo.am-ի գրքերի բաժին

ՀԱԱՀ գրադարանի էլեկտրոնային գրքեր
Այստեղից կարող եք ներբեռնել բուհերի համար նախատեսված բազմաթիվ ուսումնական ձեռնարկներ և աշխատություններ։

Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարան
Այստեղից և հաջորդ էլ. գրադարանից բազմաթիվ դասագրքեր և ուսումնական այլ նյութեր կարող եք ներբեռնել, հիմնականում դպրոցական տարիքի երեխաների համար։

 

«Կանթեղ» հոգևոր գրադարան 

Հայ Եկեղեցւոյ գրադարան
Այստեղ ներբեռնման ենթակա ոչ միայն կրոնական գրականություն կա, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն, ինչպես նաև Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների՝ երաժշտական նոտագրմամբ հրատարակությունները (վերջիններս «Կրօնական» բաժնում են)։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։

«Նոյյան տապանի» էլ. գրադարանը
Դեռևս աղքատիկ է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։

Ջավախքի գրադարակ
Ջավախքին առնչվող ուսումնասիրությունների հրատարակություններ


«Գրքամոլ» կայքի էլեկտրոնային գրադարանը
Կայքում կան թե՛ ներբեռնելի գրքեր, թե՛ երիտասարդ հայ գրողների ստեղծագործություններ։

heqiat.am-ի մանկական ստեղծագործությունների հավաքածուն
Այստեղ կան նաև որոշ հեքիաթների ձայնագրություններ։

Հայկական հեքիաթները համացանցում

Armscoop-ի կազմած ցուցակն է։

Հայաստանի ազգային արխիվի հրատարակություններ
Այստեղ ներկայացված ցանկի գրքերից մի քանիսը ներբեռնելի է։

«Լինգվա» հրատարակչության (ԵՊԼՀ) գրքերը

Հայաստանի Հանրապետության Կառավարության գրադարան 
Այստեղ կգտնեք կառավարության ծրագրերը և այլ նմանատիպ նյութեր 

Տնտեսագիտական գրականություն 

Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի հրատարակությունները 

ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հրատարակությունները

Հովհ. Թումանյանի թանգարանի հրատարակությունները 
«Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի և «Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի հատորները

Հ. Աճառյանի գրքերը համացանցում 

Մանուկ Աբեղյանի երկերը համացանցում

Ղևոնդ Ալիշանի գրքերը համացանցում 

Գրիգոր Նարեկացու երկերը համացանցում 

Մովսես Խորենացու երկերը համացանցում

Խրիմյան Հայրիկի գործերը համացանցում

Մաղաքիա արք. Օրմանյանի գործերը համացանցում

Մխիթարյան հայրեր Ներսես Ակինյանի և Համազասպ Ոսկյանի հայագիտական աշխատությունները

Հ. Մանուել Քաջունու երկերը համացանցում

Առաքել Սարուխանի գործերը համացանցում

Հ. Հակովբոս Տաշյանի աշխատությունները համացանցում

Հ. Ղուկաս Ինճիճեանի եւ Հ. Ստեփանոս Գիւվեր Ագոնցի երկերը

Գ. Սրվանձտյանցի երկերը համացանցում և նրա «Քեշե Պոլե»-ն՝ արևելահայերեն թարգմանությամբ

 

 

Leave a Reply