Սևծովյան առցանց համալսարանը հրավիրում է մասնակցելու առցանց դասընթացների

olbsu1Երևանի պետական համալսարանը, Սևծովյան առցանց համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, հասարակագիտական ֆակուլտետների մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին հրավիրում է մասնակցելու առցանց դասընթացների` նվիրված Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին:

Դասընթացները վարելու են Սևծովյան առցանց համալսարանի կազմի մեջ մտնող առաջատար բուհերի` ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի (МГИМО), Բուխարեստի համալսարանի (Ռումինիա), Սոֆիայի համալսարանի(Բուլղարիա), Ի. Ջավախիշվիլիի անվ. Թբիլիսիի պետական համալսարանի (Վրաստան), Ի.Ի. Մեխնիկովի անվ. Օդեսայի ազգային համալսարանի (Ուկրաինա) և Երևանի պետական համալսարանի (Հայաստան) առաջատար դասախոսները: Դասընթացներն անցկացվելու են անգլերենով: Դասընթացներին մասնակցությունն անվճար է: Յուրաքանչյուր ամիս անցկացվելու է առցանց մեկ դասընթաց:

Ծրագրի ավարտին` 2015թ. հունիսին, մասնակիցներին կտրվեն դասընթացներին մասնակցության միջազգային վկայագրեր:

Առաջին դասախոսությունը նախատեսված է հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նախասրահում (ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ):

Գրանցումը կատարվելու է տեղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս ք.գ.թ. Արամ Թերզյանին` 091 208 088 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.