Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»

svejcՇվեյցարիայի կառավարության 2015–2016թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` swiss.scholarship@luys.am հասցեին, մինչև 2014թ. նոյեմբերի 15–ը։

Հարգելի ապագա դիմորդ,

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • դոկտորական կրթաթոշակներ։

Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում`
http://www.sbfi.admin.ch/themen/01366/01380/01828/01838/index.html?lang=en

  • Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։
  • Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։

Դիմումների ընթացակարգը

Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացվածընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել swiss.scholarship@luys.am հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը

  • Հայտերն ընդունվում են 2014թ. օգոստոսի 17–ից։
  • Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. նոյեմբերի 15–ն է։
  • Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2015թ. սեպտեմբերի 15–ը։

Նախազգուշացում Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակի անվան տակ կեղծ կրթաթոշակի առաջարկի վերաբերյալ
Կրթության, հետազոտության և նորարարության հարցերի պետական քարտուղարությունը նախազգուշացնում է Շվեյցարիայի Դաշնության կառավարության կրթաթոշակի մասին էլեկտրոնային փոստով տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին։ Օտարերկրյա ուսանողներին հատկացվող կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը կրթաթոշակների վերաբերյալ երբեք գովազդային հայտարարություններ չի տարածում էլ. փոստով: Կրթաթոշակային ծրագրերն ուղղակիորեն կառավարվում են տարբեր երկրներում Շվեյցարիայի դեսպանատների կողմից:
Կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը խորհուրդ է տալիս երբևէ չպատասխանել նմանատիպ էլ. նամակների և առավել ևս չուղարկել որևէ գումար:

Աղբյուրը՝ «Լույս» հիմնադրամի կայք

Leave a Reply

Your email address will not be published.