Հայոց լեզվի ծագումը և պատմական զարգացումը. մաս 3-րդ. Հրաչ Մարտիրոսյան

Ներկայացնում ենք 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը Երևանում տեղի ունեցած՝ հայոց լեզվի ծագման ու պատմական զարգացման հիմնահարցերին նվիրված դասընթացի առցանց տարբերակի 3-րդ մասը (դասընթացի հեղինակ և դասախոս` Հրաչ Մարտիրոսյան, PhD, Լեյդենի համալսարան): Դասընթացի ընթացքում ուրվագծվել է հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն ու բարբառներ, ներկայացվել են հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքները:

Դասընթացը կազմակերպվել է Հայկական գիտական համագործակցություն (ArmScoop) գիտակրթական ցանցի կողմից: Առցանց տարբերակը պատրաստվել է Բուն TV-ի կողմից:

Շնորհակալություն «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամին տարածք տրամադրելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.