«Կարիերայի կառավարում» խորագրով եռօրյա անվճար սեմինար-դասընթաց

ysu2

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ս.թ. նոյեմբերի 12-14-ը, կազմակերպում է «Կարիերայի կառավարում» խորագրով եռօրյա անվճար սեմինար-դասընթաց: Դասընթացի նպատակն է մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներով ապահովելու շնորհիվ նրանց շրջանում զարգացնել հնարավորինս ճիշտ ինքնագնահատման, կարիերայի հնարավորությունների ուսումնասիրության և աշխատանք փնտրելու հմտություններ:

Մասնակիցները տվյալ դասընթացի շրջանակում

  • կիմանան մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և կառավարման մեթոդները
  • կկարողանան ճիշտ գնահատել իրենց անհատական ունակություններն ու մասնագիտական հմտությունները, գրագետ և արդյունավետ կերպով ուսումնասիրել և ընտրել կարիերայի և աշխատանքային հնարավորությունների տարբերակները, ավելի հստակ պատկերացում
    կազմել աշխատանքի փոփոխվող բնույթի վերաբերյալ
  • կտիրապետեն ինքնագիտակցության ավելի բարձր մակարդակի, որ կտանի ավելի մեծ աշխատանքային և անձնական բավարարվածության, ավելի մեծ վստահության և մոտիվացիայի, կարիերայի ծրագրեր կազմելու, ինքն իրեն թղթի վրա (աշխատանքային ինքնակենսագրություններ, դիմում – հայտեր) և անձամբ (հարցազրույցներ ու ներկայացումներ) լավագույնս ներկայացնելու ավելի ուժեղ ունակությունների:

Դասընթացի տևողությունը՝ 3 հանդիպում, 2 ժամ
Դասընթացի ժամեր՝ 14.30-16.30
Դասընթացավար՝ Հայկուհի Գևորգյան, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին` acc@ysu.am

Դիմում հայտերի վերջնաժամկետը` 10.11.2014

Աղբյուրը՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն

 

career

Leave a Reply

Your email address will not be published.