[ARMSCOOP] «Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշարի «Հայերը» հատորը համացանցում

Հայերը (պատ. խմբ.` Լ. Մ. Վարդանյան, Հ. Գ. Սարգսյան, Ա. Ե. Տեր-Սարգսյանց), ՌԳԱ Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Մոսկվա, «Наука» հրատ., 2012, 648 էջ, «Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշար:
Հայերը (պատ. խմբ.` Լ. Մ. Վարդանյան, Հ. Գ. Սարգսյան, Ա. Ե. Տեր-Սարգսյանց), ՌԳԱ Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Մոսկվա, «Наука» հրատ., 2012, «Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշար:

Ներկայացնում ենք ռուսաստանյան «Ժողովուրդներ և մշակույթներ» հիմնարար ազգաբանական մատենաշարի 19-րդ` «Հայերը» («Армяне») հատորը` նվիրված աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հայերի պատմաազգագրական նկարագրին: 

«Ժողովուրդներ և մշակույթներ» հիմնարար ազգաբանական մատենաշարի «Հայերը» հատորը կոլեկտիվ գիտական աշխատանք է, որն իրականացվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ ջանքերով: Գրքում փաստական հարուստ նյութի հիման վրա համապարփակ տեղեկություններ են տրված հայերի բնակության բնաշխարհագրական միջավայրի, հայ ժողովրդի ծագման և էթնոքաղաքական պատմության, տնտեսական գործունեության և զբաղմունքների, կենսապահովման մշակույթի, սոցիոնորմատիվ և պրոֆեսիոնալ մշակույթի, ընտանեկան և հասարակական կենցաղի, տոների և ծեսերի, ժամանակակից էթնոմշակութային գործընթացների, ինչպես նաև, հայկական սփյուռքի վերաբերյալ:  «Հայերը» հատորը բաղկացած է առաջաբանից, ներածությունից, 11 գլուխներից` «Հայերի էթնիկական և քաղաքական պատմությունը», «Տնտեսական զբաղմունքները», «Արհեստները», «Կենսապահովման մշակույթը», «Սոցիալական կառուցվածքն ու հասարակական կենցաղը», «Ընտանիքն ու ընտանեկան կենցաղը», «Հավատալիքները», «Ժողովրդական մշակույթը», «Ժողովրդական գիտելիքները», (իմացություններ) «Պրոֆեսիոնալ մշակույթը», «Ժամանակակից էթնոմշակութային գործընթացները»:

«Հայերը» ժողովածուի պատասխանատու խմբագիրներն են պ. գ. դ. Լ. Մ. Վարդանյանը, պ. գ. թ. Հ. Գ. Սարգսյանը, պ. գ. դ. Ա. Ե. Տեր-Սարգսյանցը: Այն հրատարակության են երաշխավորել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լ. Ա. Աբրահամյանը, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ. գ. դ. Լ. Ա. Չվըրը [1]:

«Ժողովուրդներ և մշակույթներ» գիտական մատենաշարով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի կողմից 1997-2014 թթ. հրատարակվել են 25 հատոր, որոնք նվիրված են Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ ժողովուրդների պատմաազգագրական նկարագրին: Հատորների կազմման և հրատարակության նախապատրաստման աշխատանքներն սկսվել են 1989 թ. և շարունակվում են առ այսօր: Շարքի պատասխանատու խմբագիրն է Վ. Տիշկովը (1989-1997 թթ.` Յու. Սիմչենկոյի, 1998-2013թթ.` Ս. Չեշկոյի հետ համատեղ):

Ներբեռնել գրքի էլեկտրոնային տարբերակը (PDF ֆորմատով):

[1]Տե′ս Հայրապետյան Թ., Հայերը (գրախոսություն)Պատմա-բանասիրական հանդես, 2013 (3), Էջ 266-270:

Leave a Reply

Your email address will not be published.