[ARMSCOOP] «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի համարների էլեկտրոնային տարբերակները համացանցում

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա և բազմալեզու հանդեսը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հասարակագիտական և հայագիտական հնագույն հրատարակությունն է: Հիմնվել է 1940 թ.` որպես ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի տեղեկագիր, 1943-1965 թթ.` Հայկ. ՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ. 1948-1990 թթ.` ամսագիր, 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա, 1996-ից առ այսօր` քառամսյա: Տարբեր ժամանակներում «Լրաբերը» խմբագրել են անվանի հայագետներ Հ. Օրբելին, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը: 1988 թ. ի վեր հանդեսը խմբագրում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

Հանդեսը տպագրում է պատմության, փիլիսոփայության, հասարակագիտության, բանասիրության, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և մշակույթի վերաբերյալ հոդվածներ և հրապարակումներ (արխիվային նյութեր), հասարակագիտական ու հայագիտական լրատվություն: Դրա բովանդակության և ծավալի էական մասն են հայագիտական ուսումնասիրությունները: Հանդեսի էջերում տպագրվել և շարունակում են տպագրվել արդիական հարցադրումներով և նորովի մեկնաբանություններով հագեցած բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես, օրինակ, Հայկական հարցի, ցեղասպանության, Հայաստանի, հայ գաղթօջախների ու Սփյուռքի պատմության, մշակույթի, Ղարաբաղի պատմության, Արցախյան պատերազմի և այլնի վերաբերյալ: «Լրաբերի» «Հոդվածներ», «Մեր հոբելյարները», «Քննադատություն և մատենախոսություն», «Լրատու», «Հաղորդումներ», «Բանավեճ և քննարկում» բաժիններում ներկայացվում են նրա հայագիտական ու հասարակագիտական նյութը, ինչպես և դրանց վերաբերյալ գիտական գնահատականը:
«Լրաբերի» էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: Հանդեսին աշխատակցում են ոչ միայն հայրենական, այլև Սփյուռքի և օտարազգի բազմաթիվ գիտնականներ: Այստեղ տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով հայագիտական նյութեր: Տարածվում է արտասահմանյան տարբեր երկրներում:
Հանդեսի ծավալը` 17-18 տպագրական մամուլ, տպաքանակը` 200:

Լրաբեր հասարակական գիտությունների= Herald of the Social Sciences


2010Issue 1-2Issue 3


2009Issue 1Issue 2Issue 3


2008Issue 1Issue 2Issue 3


2007Issue 1Issue 2Issue 3


2006Issue 1Issue 2Issue 3


2005Issue 1Issue 2Issue 3


2004Issue 1Issue 2


2003Issue 1Issue 2Issue 3

2002  1 2
2001  1 2
2000  1 2
1999  1
1998  1 2 3
1997  1 2 3
1996  1 2 3
1995 1 2
1994  1
1993 1 2 3
1992  1
1991  1 2 3 4 5 6
1990  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1989  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1988 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1987 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1986 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1985  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1984 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1983 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1982 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1981 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1980 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1979 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1978 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1977 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1976 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1975 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1974 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1973 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1972 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1971 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1970 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1969 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1968 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1967 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1966 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Աղբյուրը՝ http://www.flib.sci.am