«Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտը, միջազգային փորձը և ՀՀ իրավական պրակտիկան» խորագրով սեմինար լրագրողների համար

logo

ՍԵՄԻՆԱՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ,

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ՀՀ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ»

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը ս.թ. հունիսի 19-ին կազմակերպում է սեմինար լրագրողների համար «Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտը, միջազգային փորձը և ՀՀ իրավակիրառ պրակտիկան» խորագրով:

Սեմինարը վարելու են զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերով ՀՀ և միջազգային պրակտիկայի հարցում փորձառու իրավաբան-փորձագետներ Արա Ղազարյանը (Արնի Քնսալթ փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն) և Նելլի Առաքելյանը (ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ):

Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն, մասնավորապես, հետևյալ հարցերը՝

  • զրպարտության և վիրավորանքի հիմքերով հունիս 2010-փետրվար 2012 ՀՀ դատական պրակտիկայի մոնիտորինգի արդյունքները,
  • գնահատողական դատողության և փաստի տարանջատումը զրպարտության և վիրավորանքի գործերով ՀՀ ներպետական դատական պրակտիկայում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում,
  •  հանրային հետաքրքրության հարցի առնչությամբ փաստի վերաբերյալ տեղեկատվությանը ներկայացվող պահանջները,
  • տեղեկատվության վերարտադրության պաշտպանության միջոցը լրագրողական աշխատանքում. բարեխիղճ վերարտադրություն (fair comment) պաշտպանությունը, համացանցում տարածվող տեղեկատվությունը և զրպարտությունը,
  • զրպարտության և վիրավորանքի  գործերով փոխհատուցման չափը և գույքային վնասը և այլն:

Սեմինարի ավարտին կհայտարարվի լրագրողական հոդվածների մրցույթ՝ «Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտը, միջազգային փորձը և ՀՀ իրավակիրառ պրակտիկան»  խորագրով:

Սեմինարին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները: Սեմինարը տեղի կունենա GIZ ընկերության գրասենյակում, ք. Երևան, Բաղրամյան 4/1 հասցեով, ս.թ. հունիսի 19-ին, ժամը 10:00-ից 18:00: Մարզերից ժամանող սեմինարի մասնակիցներին կհատուցվեն տրանսպորտային ծախսերը: Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք լրագրողի անուն-ազգանունը, լրատվամիջոցի անվանումը և լրագրողի CV-ն ուղարկել  ani.chilingaryan@giz.de էլեկտրոնային հասցեին՝ մինչև հունիսի 18-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: