Apr 202012
 

Rio+20+Yerevan

AEGEE-Yerevan’s new conference is aimed at mobilizing the Armenian youth on the urgency of sustainable development issues and encouraging them to involve in the negotiation process of Rio+20.
We want to prove that the youth is ready to play an active part in international negotiations and to shape its own future of a sustainable world!
Yerevan by the help of AEGEE-Yerevan and the Russian-Armenian (Slavonic) University, as well as with the assistance of EU delegation wants to be the first Armenian city to join the project.
The conference and presentations will be in ENGLISH.
One of our guest speaker is the Belgian Youth Delegate to Rio+20.
This type of events are open for all cities around the world. Interested youth NGOs or group of students have already organized more than 40 such events in different 40 cities around the world and have joined the project and started promoting the ideology and the concept of Rio+20. Big youth conferences are going to be organized in Paris, Mexico City and Rome.
So, hurry up !!! Complete the simplest registration form which is below and get involved in the global initiatives.
The places are limited and the registration form is below.

https://docs.google.com/spreadsheet/viewform?formkey=dGVmY0F3R2RZLUxLNGIyZExwdFFhVnc6MQ#gid=0

Երևանի Եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ն (AEGEE-Երևան) Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ համատեղ կազմակերպում է Ռիո+20+Երևան աշխատաժողովը, որը նպատակ ունի հայ երիտասարդության ուշադրությունը գրավել համաշխարհային բնականոն զարգացման խնդիրների հրատապության վրա և քաջալերել նրանց ներգրավումը ՄԱԿ-ի Ռիո+20 գործընթացի բանակցային գործընթացին: Աշխատաժողովը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 21-ին առավոտյան ժամը 11:30 Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կապույտ դահլիճում: Այս միջոցառումով Երևանը կլինի առաջին հայկական և տարածաշրջանային քաղաքը, որը կմիանա ծրագրին:

Միջոցառման ընթացքում հրավիրված տարբեր բանախոսներ կխոսեն Ռիո+20 ծրագրի մասին, կներկայացնեն կայուն զարգացման մոդելը և այն հարցերը, որոնք քննարկվելու են հունիսին Ռիո դե Ժանեյրոյում: Ելույթ կունենան բանախոսներ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ՄԱԿ-ից և Գրին Լեյն (Green Lane) ՀԿ-ից:

Միջոցառման գլխավոր բանախոսներից է Բելգիայի երիտասարդության պատվիրակը Ռիո+20-ում` Սևան Օլմենասը, ով մասնակցելու է հունիսին կայանալիք խոշորագույն խորհրդաժողովին և այս միջոցառման մասնակիցներին կներկայացնի Ռիո+20-ի էությունը, նպատակները և երիտասարդության դերակատարումը այդ ողջգործընթացում:

AEGEE-Երևանը ցանկանում է ապացուցել, որ հայ երիտասարդությունը պատրաստ է միջազգային բանակցություններում իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել և իր իսկ ձեռքերով կերտել իր կայուն ապագան:

Աշխատաժողովը և քննարկումները կանցկացվեն անգլերենով:

Նմանատիպ միջոցառումեր կազմակերպվում են աշխարհի շատ ու շատ քաղաքներում և նրանք հասանելի են քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդությանը: 40-ից ավելի երկրների հետաքրքրված երիտասարդական հասարակական կազմակերպություններ և ուսանողական խմբեր արդեն իսկ միացել են այս ծրագրին` կազմակերպելով ավելի քան 50 նմանատիպ միջոցառումներ մոլորակի տարբեր քաղաքներում, և սկսել են տարծել Ռիո+20 ծրագրի գաղափարախոսությունը: Մոտ ապագայում նախատեսվում են մեծ երիտասարդական համաժողովներ Փարիզում, Մեխիկոյում և Հռոմում:

AEGEE-Երևանը Եվրոպայի ամենամեծ ուսանողական կառույցի` AEGEE-Եվրոպայի երևանյան ներկայացուցչությունն է 2010 թվականից: AEGEE-ն մասնաճյուղեր ունի Եվրոպայի շուրջ 42 երկրների 240 քաղաքներում: Նրա գաղափարախոսությունն է միասնական և առանց սահմանների Եվրոպայի ստեղծումը: Խրախուսելով շարժունակությունը և միջազգային համագործակցությունը` AEGEE-ն փորձում է շրջանցել ազգային, մշակութային և էթնիկ պատնեշները: Իր 25 տարվա պատմության ընթացքում AEGEE-ն հասցրել է ձեռք բերել խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի Խորհրդում, ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ է: Կազմակերպությունն զբաղվում է միջմշակութային փոխանակման ծրագրերով, կազմակերպում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում:

Կից ներկայացված է միջոցառման օրակարգը անգլերենով:

Հարցերի, մանրամասների ու ճշգրտումների համար խնդրում ենք կապվել AEGEE-Երևան կազմակերպության նախագահ Արմենակ Մինասյանցի հետ 093675758 կամ ծրագրի համակարգող Միքայել Մինասյանցի հետ 077675858 հեռախոսահամարով կամ գրել president@aegeeyerevan.am էլ. հասցեին:

Rio+20+Yerevan_Agenda

Sorry, the comment form is closed at this time.