[ARMSCOOP] «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը համացանցում

Ajaryan-Havellik ev ughghelikՀրաչյա Աճառյանի չքնաղ ու անգերազանցելի Արմատականը հայ բանասիրության մեծագույն նվաճումն է: 1971-79 թթ. քառահատոր վերահրատարակությունը զգալիորեն ավելի մատչելի դարձրեց այդ բառարանը: Սակայն նույնիսկ այդ նոր հրատարակությունը մեր օրերում դարձել է շատ թանկ ու դժվարամատչելի գիրք: Ուստի շատ ուրախալի է, որ նրա էլեկտրոնային տարբերակը հիմա արդեն մատչելի է բոլորին: Ցավալի է, որ Արմատականը հաճախ անտեսվել է գիտնականների կողմից: Հայտնի օտարազգի գիտնականներ հատուկ հոդվածներ են գրել, օրինակ, հրապար և մալուխ բառերի վերաբերյալ ու նույնիսկ չեն հիշատակել Արմատականը, որտեղ արդեն հստակորեն ցույց էր տված նրանց ասելիքը` գրեթե բոլոր էական կետերով: Նաև հայ հեղինակներն են հաճախ անտեսել Արմատականը, բայց ավելի հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրել են Աճառյանի ասածները: Հուսով եմ, որ այժմ այդ կոթողայի բառարանը, ավելի մատչելի դառնալով բոլորի համար, ճշտորեն կգործածվի և ոչ միայն զգալիորեն կնպաստի հայագիտության առաջընթացին, այլև կբավարարի հայերեն բառերի ծագման ու բազմաթիվ այլ բանասիրական խնդիրների վերաբերյալ մարդկանց հետաքրքրությունը: Արմատականի հիշյալ վերահրատարակությունը, իհարկե, չէր կարող զերծ լինել բազմաթիվ սխալներից ու բացթողումներից: 1982 թվականին հրատարակվեց «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը: Ուրախությամբ տրամադրում եմ այդ գրքույկի էլեկտրոնային տարբերակը:

Տե´ս հղումը՝ Acharyan_HAB_Add_1982

Հարգանքով՝

Հրաչ Մարտիրոսյան (PhD 2008, Լեյդենի համալսարան)

One thought on “[ARMSCOOP] «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը համացանցում

Comments are closed.