[ARMSCOOP] Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատանքը համացանցում

Հարգելի´ բարեկամներ,

Հայկական գիտական համագործակցությունը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլորին Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և նշում, որ յուրաքանչյուր օր պետք է առանձնանա մայրենիի նկատմամբ մեր ունեցած հոգատար վերաբերմունքով: Բոլորս ենք պարտավոր պահպանել մեր լեզուն և որքան հնարավոր է անաղարտ փոխանցել այն գալիք սերնդին:

Ուրախ ենք ձեզ ներկայացնել Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը։ «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:

Բառարանը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ Արդի հայերենի բացատրական բառարան

Աշխատանքն ընթերցելու համար Ձեզ հարկավոր կլինի DjVuReader, ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ DjVuReader